ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ
27.08.2009 00:17

alt

Շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ Օգտվելով անցյալ տարվա բնական աղետների դիմաց հատկացված պետական միջոցներից եւ օգտագործելով սեփական ողջ ներուժը, 2011 թվականի բերքի տակ շրջանի համայնքների վարչական տարածքներում եւ նրա սահմաններից դուրս 10542.6 հեկտար աշնանացան մշակաբույսերի ցանք է կատարվել: Բերքահավաքն ընթանում է հակահրդեհային անվտանգության պայմանների ապահովմամբ:


Հուլիսի 1-ի դրությամբ կատարվել է 1025 հա գարու հունձ, կալսվել է 2238 տոննա գարի, միջին բերքատվությունը կազմում է 22 ցենտներ, կատարվել է 140 հա ցորենի հունձ, կալսվել է 280 տոննա ցորեն, միջին բերքատվությունը կազմում է 20 ցենտներ: Բերքահավաքը կազմակերպված եւ անկորուստ անցկացնելու նպատակով շահագրգիռ եւ իրավասու մարմինները հետեւողական եւ համագործակցված աշխատանք են տանում:


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter