«Ասկերան. հուշապատում-տարեգրություն» գիրքը՝ որպես հիշողության և պայքարի խորհրդանիշ
30.06.2025 15:42

Արցախյան վերջին պատերազմներից ու կորուստներից հետո պատմությունը գրի առնելու և սերունդներին փոխանցելու առաքելությամբ էլ լույս է տեսել «Ասկերան. հուշապատում-տարեգրություն» գիրքը, որի վերահրատարակությունը տեղի ունեցավ այս օրերին՝ համալրված նոր էջերով, նոր ցավով, բայց նույն հավերժ կոչումով՝ չմոռանալ, չլռել և չհանձնվել։

Գիրքը վավերագրական պատմություն է՝ Ասկերանի մարդկանց, կռիվների, կորուստների և, իհարկե, խիզախության մասին։ Հեղինակը՝ Վերա Գասպարյանը, Արցախյան առաջին ազատամարտի տարիներին լինելով խոհարար՝ օրագրային գրառումներով, թղթակցություններով փաստագրել է Ասկերանի ազատագրական պայքարի պահերն ու մարդկանց ճակատագրերը։

Այս գրքի գաղափարը ծնվել էր դեռևս 2020 թվականին, երբ «Բերդ» շրջանային թերթի գլխավոր խմբագիր, երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանը խմբագրությունում ծանոթացավ Վերա Գասպարյանի հուշագրություններին։ Սակայն, ինչպես շատ այլ ծրագրեր, այդ նախաձեռնությունն էլ կիսատ մնաց 44-օրյա պատերազմի պատճառով։

Գրքի լույսընծայումն իրականություն դարձավ 2022 թվականին, իսկ վերահրատարակումը՝ ավելացված ցավալի էջերով լույս տեսավ Երևանում, արդեն որպես աքսորված հիշողություն։

Այն վերահրատարակվել է

Подробнее...
 
«Ասկերան» հուշապատում-տարեգրություն գրքի շնորհանդեսն էր
27.06.2025 15:49

Հունիսի 27-ին կազմակերպվել է «Ասկերան» հուշապատում- տարեգրություն գրքի նոր տարբերակի շնորհանդեսը։

 Ներկա էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, զոհվածների հարազատներ, ասկերանցիներ, հյուրեր։

Գրքի համալրված տարբերակը վերահրատարակվել է «Լուսարար» կրթամշակութային ՀԿ հովանավորությամբ։

 Գրքում արցախցի Վերա Գասպարյանի հուշագրությունն է` սկսած

Подробнее...
 
Շահումյանի դպրոցում՝ տոն հայրենասիրության և հիշողության
27.05.2025 18:07

Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Շահումյանի միջնակարգ դպրոցում Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնին ընդառաջ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։

Տոնական միջոցառմանը հրավիրված էին զինվորականներ, ովքեր դպրոցականների և ուսուցչական կազմի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող Փառքի սրահում։

Միջոցառման շրջանակում զինվորականները հանդիպում ունեցան դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ՝ վարելով հայրենասիրական դաս-զրույց։ Նրանք կարևորեցին հայրենիքի պաշտպանության գաղափարը

Подробнее...
 
Այսօր Արսեն Ալեքսանդրի Ավշարյանի երկնային ծնունդն է. Հայրենիքի նվիրյալը կդառնար 40 տարեկան
13.01.2025 13:50

Երկրորդ տարին է, ինչ հարազատներն իրենց սիրելիի ծննդյան տարեդարձը Եռաբլուր պանթեոնում են նշում։

«Մարտական ծառայություն» և հետմահու Արիություն մեդալների արժանացած Արսեն Ավշարյանի գիտակցական կյանքը նվիրվածություն ու մաքառում էր հանուն հայրենիքի ու մեծ իդեալների։ 44-օրյա պատերազմից հետո նա համարում էր, որ յուրաքանչյուր արցախցու միտքն ու պայքարը պիտի ուղղված լինեն Արցախի ու հայրենիքի շենացմանն ու պաշտպանությանը։

Արսենի մանկության, պատանեկության և հասունության մասին անհուն թախիծով ու կարոտով է պատմում

Подробнее...
 
Աչքերիս առաջ է, թե ինչպես պատմության մեր ուսուցիչը մտավ ուսուցչանոց, ցած դրեց գրիչն ու գնաց դիրքեր․ թանկ հուշեր՝ արցախցի ուսուցչից
10.12.2024 11:25

Նախկին կյանքից մեզ միայն չափազանց թանկ հուշեր մնացին.

Մայր հայրենիքում իր ապագան կերտելու համար բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած արցախցիներ կանգնած են բազմաթիվ անհայտներով հավասարումների առաջ։ Առանց հուսահատվելու շատերը շարունակում են արժանապատվորեն դիմակայել կյանքի հարվածներին։

«Հայաստանում մեզ շատ ջերմ ընդունեցին հարազատ դարձած մարդիկ, ովքեր ամեն ինչ անում էին

Подробнее...
 
Այն,ինչ պատմում էի աշակերտներիս, ինձ բաժին հասավ․ արցախցի ուսուցչի մտորումները.Անահիտ Պետրոսյան
02.12.2024 11:19

 Արցախ վերադառնալու հույսը մեր մեջ երբեք չի մարելու. պատմության ուսուցչուհի․

Բռնի տեղահանված արցախյան բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ու արարել՝ ամեն մի օրը պայքարի վերածելով։ Անկախ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության չնչին գումարների՝ մեր հայրենակիցներից շատերը մայր հայրենիքի

Подробнее...
 
«Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը․ շատ լավ եմ զգում արցախցիների տառապանքն էլ, մտածմունքն էլ»
30.11.2024 11:10

aa343bb2-f083-4855-beeb-6134f40418e2«Մարտունի, Բարում, Բարսում, Օրջոնոկիձե, Սպիտակաշեն, Սալեր, Չարդախլու, Ջագիր և հայկական մի շարք այլ գյուղերի բնակիչներն իրենց պապական հողերից արտաքսվել են սումգայիթյան ոճրագործությունից հետո,- պատմում է ջագիրցի Արաքսյա Հարությունյանը։

«Մեր գյուղը Ջագիրն էր։ 16 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Հայաստան, սակայն իմ հիշողություններից երբեք չեն ջնջվել այդ սարսափելի իրադարձությունները։ Հայրս այդ դարդից

Подробнее...
 
«Այս ամբողջն իմն է. Հայրենիք, ես քեզ պաշտում եմ». Հերոս Արնոլդի հիշատակին Տարոնիկում օծվեց Զորաց մատուռը
10.11.2024 13:14

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում Սամվել և Անահիտ ամուսիններն իրենց հերոս զավակի՝ Արնոլդի և հազարավոր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնելու նպատակով «Հերոսների այգի» են հիմնել, որտեղ տնկված անվանական պտղատու ծառերը տարեցտարի ավելանում են։ Այգու հարևանությամբ անձնական միջոցներով

Подробнее...
 
Նրա վերջին բառերը դեռ ականջներումս են․ զոհված ազատամարտիկի մայր
20.10.2024 20:57

Արցախցի Հարությունյանների ընտանիքի համար շրջափակումը ծանր էր ոչ թե սննդամթերքի սակավության կամ բացակայության պատճառով, այլև որ երկար ժամանակ չէին կարողանում այցելել Եռաբլուր, որտեղ ամփոփված էր իրենց հերոսը՝ ԱՀ ոստիկանության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Կարենի Հարությունյանը։

«Վրա հասավ պատերազմն ու վայրկյանների ընթացքում

Подробнее...
 
Ստամբուլում մեկնարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հանդիպումը
18.10.2024 13:12

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ Ստամբուլում մեկնարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում են երկրների արտաքին գործերի նախարարները՝ քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի ընթացիկ

Подробнее...
 
Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, Իրանի ԱԳ նախարար
18.10.2024 13:01

Պետք է այնպես անենք, որ Հրվ. Կովկասում խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, ասել է Իրանի ԱԳ նախարարը, որն այսօր Թուրքիայում մասնակցելու է «3+3»-ի (ՀՀ, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա, ՌԴ-Խմբ.) նիստին, հայտնում է Mehr գործակալությունը:

«Բացի Վրաստանից, որը նիստին չի մասնակցելու, մյուս երկրները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ բանակցելու և համակարգելու ջանքերը կովկասյան տարածաշրջանի խնդիրների շուրջ։ Պետք է այնպես անենք, որ քաղաքական

Подробнее...
 
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 6 տարեկան է
05.10.2024 21:45

Օրերս «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը նշեց գործունեության 6-ամյակը։ Ակումբը ստեղծման օրվանից հաստատուն քայլերով առաջ է շարժվում, շարքերը անընդհատ համալրվում են նոր անդամներով։ Ստեղծվել է հզոր համայնք՝ բաղկացած գործունյա, բանիմաց և գիտակից մայրիկներից։

Տաթևիկ Խաչատրյանը ՀԿ համահիմնադիրներից է։ Նրա հետ էլ խոսեցինք

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter