ՀՐԱՇՔ, ՈՐԸ ԿԿՈՉՎԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՏՈՒՆ
02.12.2020 12:52

Պատերազմն իր կործանարար ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուրիս վրա: Հազարավոր հայորդիներ զոհվեցին, հազարավոր ճակատագրեր խեղվեցին, մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, և ասես այս ամենը մի մղձավանջային երազ լինի՝ անողոք, սրտակեղեք…

Պատերազմական գործողությունների հետևանքով մեր ժողովրդի մասը կորցրել է ամեն ինչ՝ դարերով սերնդեսերունդ փոխանցված հայրենի օջախներ, կյանք տվող հարազատ հող և ջուր, պարզապես ամեն ինչ…

Մտածելն անգամ սարսափելի է՝ միանգամից կորցնել ամեն ինչ ու դիմանալ այդ ամենին: Հիրավի, միայն կորցնողը կիմանա, թե ինչ է կորցրել և ինչ անորոշություն է սպասվում իրեն:

Այսօր Ասկերանի շրջանի ութ համայնքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, բնակչությունը տեղահանվել և սփռվել է Արցախի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում:

Այո՛, մենք կրկին բզկտվել ենք, խոցվել, ոտնահարվել, սակայն մենք կանգուն ենք և կհաղթահարենք այս արհավիրքը ևս:

Մեր ութ համայնքների անտուն մնացած բնակչության առջև անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը: Այսօր մեզ հարկավոր է համախմբում և մեկս մյուսին անմնացորդ նվիրում ավելի, քան երբեևէ: Մեր տեղահանված ժողովուրդն զգում է հոգատարության, ուշադրության և աջակցության կարիք

Подробнее...
 
ԹՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ
22.09.2020 09:35

Ասկերանի շրջանի Խանցք գյուղը գոյություն ունի չորրորդ դարից, ըստ ավանդության՝ գյուղի բնակիչները գաղթել են Սասունից: Հենց սկզբնական շրջանում էլ գյուղը կոչվել է Խանցք, քանի որ ասում են՝ գյուղի տարածքը նստավայր է եղել խաների համար, և անունն էլ ծագել է հենց այդ պատճառով:

Գյուղի կենտրոնական մասում, որը կոչվում է <<Եղցուն հարթ>>, գտնվում է սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղադրված խաչքարի վրայի արձանագրության

Подробнее...
 
ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՍԿԵՐԱՆ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
18.09.2020 10:55

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել նոր վարչակազմի ղեկավարին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար: Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած

Подробнее...
 
ՍԱՍՈՒՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
17.09.2020 10:25

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ

Подробнее...
 
ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԴ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
15.09.2020 16:56

Սեպտեմբերի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպել է  ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Վահագն Դադայանի և Ասկերանի շրջանի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների հետ:

Վահագն Դադայանը ողջունելով շրջվարչակազմի ղեկավարին՝ նշեց, որ ավանդույթի համաձայն ՀՅԴ ԿԿ-ն հանդիպումներ է ունենում շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Ասկերանի կոմիտեն՝ որպես շրջանում գործող կառույց անմասն չի մնում շրջանում

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ
11.09.2020 17:45

Սեպտեմբերի 11-ին ԱՀ ԱՊՍՄ(Արցախի պահեստազորի սպաների միություն) հասարակական կազմակերպության վարչության անդամները վարչության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ հանդիպեցին Ասկերանի շրջանի պահեստազորի և հաշմանդամության կարգով զորացրված սպաների հետ:

Ներկաները ծաղկեպսակ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին և մեկ րոպե լռությամբ

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋԱՆԻ ՄՊՄԴ -Ի ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ
10.09.2020 16:23

Սեպտեմբերի 10-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպեց Ասկերանի շրջանի  մանկապատանեկան մարզադպրոցի  աշխատակազմի և մարզիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Ռուզաննա Սեյրանյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը:

Ասկերանի շրջանի ՄՊՄԴ-ում գործում են ֆուտբոլի,

Подробнее...
 
ՊԱՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
10.09.2020 15:37

Սեպտեմբերի 10-ին շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙԱնկախությունն իմ աչքերով՚ խորագրով առցանց անցկացված նկարչության մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակների պարգևատրման արարողություն։ Պարգևատրմանը ներկա էր վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը։

Ողջունելով մրցույթում հաղթած երեխաներին և նրանց դասավանդող խմբակավարներին՝ վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության

Подробнее...
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
09.09.2020 15:05


Սեպտեմբերի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը շրջվարչակազմի աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցելություն կատարեց շրջանի Պատարայի, Խանցքի, Աստղաշենի համայնքներ:

Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում իրականացվող և ապագայում նախանշվող աշխատանքներին ու քննարկել առկա խնդիրները:

Այցելուները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրներում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով Պատարայի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկայանալու համար : Նա նշեց, որ ակնկալում է ազատ և անկաշկանդ զրույց, ինչի արդյունքում միայն կկարողանան

Подробнее...
 
ՄԻՏՎԱԾ՝ ԳՅՈՒՂԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ
04.09.2020 17:00

Սեպտեմբերի 4-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի գլխավորությամբ շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց խորհրդակցություն, որին ներկա էին ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, ջրային համակարգերի պահպանության և օգտագործման պետական վարչության պետ

Подробнее...
 
ՆՇՎԵՑ ԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ…
02.09.2020 12:46

Հայ ժողովուրդն իր կյանքի դժվարին ճանապարհին միշտ էլ հարկադրված է եղել պաշտպանելու հայրենի հողն ու հայի արժանապատվությունը: Ո՛չ պատերազմները, ո՛չ մաքառումներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետությունները երբեք չեն կարողացել կոտրել հայի վճռականությունն ու հաստատակամությունը, ուժն ու իրավունքը:

Մեր ժողովրդի աննախադեպ սխրագործությունների շնորհիվ սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է

Подробнее...
 
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
31.08.2020 16:42

Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների օգստոսյան խորհրդակցություն, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առուստամյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, գնահատման և թեստավորման

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter