Պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների․ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք կանի
13.03.2024 14:37

Երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններից բաղկացած Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պատրաստվում է հանրահավաք անել։

Հավաքի նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագծի և հարակից այլ ծրագրերի ուղղությամբ:

Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաք անցկացնելու համապատասխան թույլտվություն արդեն ստացել են քաղաքապետարանից։
Այն տեղի կունենա մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում։

Նշենք նաեւ, որ արցախյան 32 հասարակական կազմակերպություններ, ձևավորելով Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ անհամաձայնություն հայտնելով արցախցիների սոցիալական կարիքների ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերի ուղղությամբ:

A1plus

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter