ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ /29 photo/
27.04.2019 14:30

Վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դառել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների անցկացումը, ինչպես Ասկերան քաղաքում, այնպես էլ շրջանի բոլոր համայնքներում:

Ապրիլ ամսին, երբ բնությունը սկսում է ծաղկունք ապրել, մեզանից յուրաքանչյուրը լցվում է աշխատելու էներգիայով և իր շրջապատը միշտ մաքուր, բարեկարգ և կոկիկ տեսնելու տենչով:

Ուրախալին այն է, որ տարեցտարի շրջանի բնակչությունն ավելի մեծ ակտիվությամբ ու պատասխանատվության

բարձր զգացումով է մասնակցում այդ աշխատանքներին:


Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի որոշմամբ ապրիլի 8-ից մինչև մայիսի 6-ը հայտարարվել էր ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:

Ապրիլի 27-ին Ասկերանում տեղի ունեցան սանիատարական մաքրման,  աշխատանքներ, որոնց մասնակցեցին քաղաքի բոլոր պետական կառույցները, կրթական և առողջապահական հաստատությունները, հասարակական, քաղաքական և մասնավոր կազմակերպությունները: Ոչ պակաս պատրաստակամություն էին ցուցաբերել բնակելի շենքերի և սեփական տներում ապրող բնակիչները: Շաբաթօրյակներին մասնակցում էին մեծ, թե փոքր՝ միահամուռ ուժերով կատարելով հայրենանվեր աշխատանք:

Ուշագրավ էր տեսնել, թե ինչպես էին դպրոցականները ոգևորված իրենց աշխատանքով: Յուրաքանչյուրը ցանկանում էր աչքի ընկնել իր աշխատասիրությամբ և իր օրինակը փոխանցել մյուսներին: Նրանք լավ էին գիտակցում, որ այսօրինակ աշխատանքները մեծ կարևորություն ունեն: Չէ որ թշնամին պետք է տեսնի, թե ինչպես է օրեցօր ծաղկում և բարգավաճում Արցախ աշխարհը:

Համընդհանուր աշխատանքներն անցնում էին անկեղծ ու հետաքրքիր մթնոլորտում: Պայծառ եղանակի հետ մեկտեղ՝ պայծառացել էին մարդկանց հոգիները, իսկ միասնական ու  համերաշխ աշխատանքի արդյունքում քաղաքը փայլում էր մաքրությունից:

Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի հավաստմամբ` շաբաթօրյակն անցել է պատշաճ մակարդակով:

<<Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքների միամսյակը Ասկերան քաղաքում առաջնահերթ էր: Պետք է շեշտեմ, որ ավելի մեծ ակտիվություն ու պատրաստակամություն էր նկատվում: Ողջունելին այն էր, որ բոլորն ուրախությամբ էին մասնակցում, յուրաքանչյուրի մոտ սրտացավություն էր զգացվում քաղաքի հանդեպ: Գոհ եմ բոլոր պետական հիմնարկների, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների և իմ ժողովրդի ակտիվ մասնակցությունից>>,-շեշտեց Սամվել Աղաջանյանը:

Իրավմամբ, քաղաքային շաբաթօրյակը կազմակերպվել էր հավուր պատշաճի:  Համոզված ենք` նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու և բոլորիս համար հարազատ Ասկերանը միշտ գեղեցիկ ու բարեկարգ է լինելու…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter