ԱՍԿԵՐԱՆԻ §ԲԵՐԴ¦-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ /photo, video/ |
11.05.2019 19:37 |
մարզիչ Սևան Պետրոսյանը բաց թողած գոլից հետո խաղադաշտ մտցրեց վնասվածքի պատճառով նախորդ խաղը բաց թողած թիմի ավագ փորձառու Հայկ Շամիրյանին, ինչից հետո խաղի որակը նկատելիորեն փոխվեց։ Եվ առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Կամո Մանգասարյանը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսը բավականին ակտիվ սկսեցին մարտակերտցիները և խաղի 50-րդ րոպեին կրկին հաշվի մեջ առաջ անցան։ Բաց թողած երկրորդ գոլից հետո նախաձեռնությունն անցավ §Բերդ¦-ի ֆուտբոլիստներին։ Եվ հերթական գրոհից հետո՝ 62-րդ րոպեին ասկերանցիները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը։ Կրկին աչքի ընկավ մեր թիմի հարձակվող Կամո Մանգասարյանը, իսկ խաղավարտից 7 րոպե առաջ Կամոն խփեց հաղթական գոլը՝ իր հաշվին գրանցելով հեթ-տրիկ՝ արձանագրելով այս գերլարված խաղի վերջնական հաշիվը։ Այս հաղթանակից հետո §Բերդ¦-ը շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջնությանը մասնակից 12 թիմերից զիջելով միայն Ստեփանակերտի §Լեռնային Արցախ¦ թիմին։ Վերջում նշենք, որ խաղն ընթացավ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Ասկերանի քաղաքային վերակառուցվող մարզադաշտում՝ շինարարական տեխնիկայի հռնդյունների ներքո։ Ցավոք, արդեն որերրորդ անգամ, խաղն անցնում է սակավաթիվ երկրպագուների ներկայությամբ, իսկ վերելքում գտնվող մեր թիմը, կարծում ենք, նրանց աջակցության կարիքը շատ ունի։ Մարատ Մարդյանի անկասելի անցումն ու մրցավարի կոպիտ սխալը (տեսանյութ) Ասկերանցիների հաղթական գոլը (տեսանյութ) Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆ |