ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆ ՕՐՆ Է
23.05.2019 17:47

Մայիսի 23-ին Արցախի ժուռնալիստների միությունում նշվեց լրագրողների մասնագիտական տոնը։ Ողջունելով գործընկերներին միության նախագահ Կիմ Գաբրիելյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ՝ նշելով, որ այս օրը կոչված է նաև համերաշխության և միասնականության խորհուրդը կրկին վերաիմաստավորելու համար։ Նա հորդորեց լրագրողներին մշտապես իրենց բարձրության վրա գտնվեն, գործելով հետևողական, սկզբունքորեն , համարձակ։

- Ուղիղ 10 տարի առաջ այս օրը ծնվեց Արցախի լրագրողի օր ունենալու գաղափարը՝ Արցախում առաջին պարբերականի լույսընծայման 135-ամյակի առթիվ հրավիրված կլոր սեղանի շուրջ: Հենց այդ ժամանակ էլ որոշվեց մայիսի 23-ը հռչակել որպես լրագրողների մասնագիտական տոն օր, ինչն էլ հետագայում ամրագրվեց ԱՀ կառավարության որոշմամբ,- նշվեց Կ. Գաբրիելյանը։

Լրագրողիների մասնագիտական օրը համընկավ Արցախպրես լրատվական գործակալության գործունեության հնգամյակի հետ, ինչի կապակցության միության նախագահը շնորհավորեց գործակալության կոլեկտիվին՝ մաղթելով նրանց բեղմնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ։

Ապա Կիմ Գաբրիելյանը Ասկերանի Բերդ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանին հանձնեց մայիսի 4-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ Վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը հավաստող հավաստագիր և մեդալ։

Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ իրենց տեսակետներն ու մտահոգությունները հայտնեցին ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, Ազատ Արցախ թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտ թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանը, Արցախպրես լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, հնչել են փոխադարձ շնորհավորանքներ։ Բոլորն էլ հակված էին այն կարծիքին, որ Արցախում Չորրորդ իշխանությունը ցանկացած իրավիճակում պետք է մնա իր բարձության վրա։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter