ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ |
23.05.2019 16:08 |
Արամ Ասրյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ բերքահավաքն անվտանգ և առանց կորուստների անցկացնելու նպատակով պետք է ժամանակին կատարվեն բոլոր նախապարաստական աշխատանքները։ Դրանք համակարգված կատարելու պատասխանատվություն պետք է կրեն բոլորը շահագրգիռ կողմերը: - Մի քանի օրից հետո սկսվելու է հունձը և այդ գործընթացը լիարժեք կազմակերպելու համար պետք է տանել նախապատրաստական աշխատանքներ: Անհրաժեշտ է ստուգել և կարգի բերել բոլոր տեխնիկաները, որպեսզի բերքահավաքը կարողանանք ժամանակին և նորմալ մակարդակով կազմակերպել: Կարծում եմ՝ կոմբայնների սարքինության հետ կապված խնդիրներ չեն ծագի,-ասաց ՇԱԻԲ պետը: Կոմբայնավարներին տրամադրվեցին թույլտվություններ՝ բերքահավաքի աշխատանքներին մասնակցելու համար: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |