ConiFA ԱՐՑԱԽ 2019. ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է |
02.06.2019 09:40 |
ConiFA Արցախ 2019-նն այսուհետ իրողություն է։ Արցախի սրտում երեկ մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց ConiFA-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող չճանաչված երկրների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու է չճանաչված երկրների 8 հավաքական: Ժամեր անց Ասկերանի քաղաքային մարզադաշտն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր հյուրերի և ֆուտբոլասերների առջև։ Բաց դռներ, ամուր դարպասներ կարգախոսով կդիմավորենք Ասկերան ժամանած մեր բոլոր հյուրերին, քանզի Ասկերանն իր անառիկ դարպասներն ընդմիշտ փակել է բարբարոսների և սիալիր բացել բոլոր բարեկամների առջև։ Մինչ այդ մարզադաշտում բարեկարգման բավականին լայնածավալ աշխատանքներ են իրականցվել՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին բարձր մակարդակով ընդունելու համար։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնում արդեն հստակեցված են մշակութային միջոցառումների ցանկերը, նախօրոք սահմանված կարգով կատավել է կամավորների հավաքագում, որոնց հետ տարվել են բացատրական աշխատանքներ։ Ասկերանի մարզադաշտում խաղերի մեկնարկը կտվի այսօր ժամը 15.00-ին՝ բացման հանդիսավոր արարողությումբ։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ մշակութային միջոցառումից հետո կմեկնարկի Աբխազիա - Չամերիա ֆուտբոլային հանդիպումը։ Նշենք նաև, որ Ասկերանի մարզադաշտում կանցկացվի ևս չորս հանդիպում, որոնց մեկնարկը նույնպես կտրվի մշակութային միջոցառումներով՝ հանրապետական և շրջանային մշակութային օջախների մասնակցությամբ։ Հունիսի 3-ին և 4-ին կկայանա Սեկեյի մարզի և Արևմտյան Հայաստանի, Հարավայիսին Օսիայի և Սեկեյի մարզի հավաքականների խմբային խաղերը։ Իսկ հունիսի 6-ին և 8-ին կայանան կիսաեզրափակիչ խաղերը։ Կազմակերպիչները խոստանում են դիտարժան խաղեր, իսկ հյուրընկալ Ասկերանը նաև հրաշալի տոնական ծրագրեր։ Ինչպիսին կլինի առաջնության ընթացքը, կկարողանա Արցախի հավաքականը գավաթը շահել, մենք կհետևենք այս ամենի ընթացքին և կտեղեկացնենք մեր հետևորդներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |