ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ
30.07.2019 10:16

Ասկերանի <<Անասնաբուժական սպասարկման կայան>> ՊՈԱ կազմակերպությունը կատարում է բավարար աշխատանք անասնաբուժության և անասնապահության բնագավառում: 2019 թվականի վեց ամսվա կատարած աշխատանքների մասին ավելի ստույգ տեղեկություններ մեզ հաղորդեց տնօրեն Արթուր Ենգիբարյանին:

Ասկերանի անասնաբուժական սպասարկման կայանում անասնաբուժական աշխատանք է իրականացնում 30 անասնաբույժ, ովքեր սպասարկում են շրջանի 42 համայնք և Ակնայի թաղամասը:

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 7766 գլուխ, իսկ մանր եղջերավոր անասուններինը՝ 10449 գլուխ: Խոզերի գլխաքանակը կազմել է 6274 գլուխ, իսկ թռչուններինը՝ 91981 թև: Հուլիսի 1-ի դրությամբ բոլոր բնագավառներում գրանցվել է գլխաքանակի աճ:

Ինչպես տեղեկացրեց կայանի տնօրենը, իրականացվել են բուժ-պրոֆիլակտիկ բազմաթիվ միջոցառումներ: Խոշոր և մանր եղջերավոր անասուններին արվել են պատվաստումներ՝ տարբեր հիվանդությունների դեմ:

Անասնագլխաքանակի պահպանման համար կարևոր նշանակություն ունեն արյան դիագնոստիկ ստուգումները՝ բրուցելյոզ հիվանդության նկատմամբ: 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստուգվել է 4630 գլուխ խոշոր և 6459 գլուխ մանր եղջերավոր անասունների արյուն, որից հիվանդ էր համապատասխանաբար 33 և 40 գլուխ: Հիվանդությունները գրանցվել են շրջանի Լուսաձորի, Սառնաղբյուրի, Բերքաձորի համայնքներում և Ակնայի տարածքում: Նշված ժամանակահատվածում շրջանի Ուղտասարի, Մադաթաշենի, Ռևի համայնքներում և Ակնայի տարածքում գրանցվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդություն, անկվել է 118 գլուխ խոզ, կենդանի քաշը կազմել է 6520 կգ: Շրջանի Ակնայի տարածքում հայտնաբերվել է խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդություն, անկումներ չեն գրանցվել:

Արթուր Ենգիբարյանն ավելացրեց, որ մեծ ուշադրություն են դարձնում անասունների նորմալ խնամքին, անասնագոմերի վիճակին, քանի որ մթերատվության բարձրացումը կախված է կերակրումից և պահվածքից: Անասունները պետք է ունենան լիարժեք կերային բազա և լավ խնամք՝ հատկապես ձմեռային շրջանում, քանի որ վատ խնամքը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաև անասունների անկմանը:

<<Մեր աշխատողները երկար տարիներ աշխատելով այս բնագավառում՝ ձեռք են բերել մեծ փորձ, պատասխանատվության զգացում և կարողանում են իրենց վերապահված աշխատանքները ճիշտ կազմակերպել: Բոլորիս խնդիրն է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության վրա, քանի որ այն միակ ճյուղն է, որը բնակչությանն ապահովում է մսամթերքով, կաթնամթերով և ձվով: Մենք անում ենք հնարավորինը, որպեսզի շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերը կանխարգելվեն և ժամանակին կատարում ենք բուժ-պրոֆիլակտիկ միջոցառումները: Առանց անասնաբուժական տեղեկանքի միս և կաթնամթերք չեն վաճառվում: Հուլիսի 1-ի դրությամբ անասնաբույժերի կողմից մսի և կաթնամթերքի ուղղությամբ տրվել է 677 տեղեկանք>>,- նշեց կայանի տնօրենը:

Կարծում ենք՝ Ասկերանի <<Անասնաբուժական սպասարկման կայան>> ՊՈԱ կազմակերպությունն իր գործունեությունը կշարունակի նույն պատասխանատվությամբ և շրջանում կարձանագրվեն անասնագլխաքանակի աճ, մսամթերքի ու կաթնամթերքի բարձր որակ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter