ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԸ 17։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
08.09.2019 17:39

Ասկերանի շրջանում շարունակվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Նշենք, որ շրջանի 42 համայնքներում առաջադրվել է համայնքի ղեկավարի 83 թեկնածու, որից 32-ը՝ համայնքների գործող ղեկավարներն են։ Թեկնածուներից 56-ը անկուսակցական են։ Ըստ կուսակցության պատկանելության 20 թեկնածու §Ազատ հայրենիք¦, 4-ը՝ Արցախի Ժողովրդավարական և մեկական՝ ՀՅԴ,  §Սասնա ծռեր¦ և Կոմունիստական կուսակցության

անդամներ են։ Գրանցված 228 ավագանու անդամներից 4-ն առաջադրել է Կոմունիստական կուսակցություն, 34 թեկնածու §Ազատ Հայրենիք¦ կուսակցության անդամներ են, 7-ը՝ ԱԺԿ, 6-ը՝ Կոմունիստական կուսակցության, 3-ը՝ ՀՅԴ կուսակցության, իսկ 182-ը՝ անկուսակցական են:

Ինչպես նշեց ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը, համայնքի ղեկավարի 2 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մինչև գրանցումը, 1-ը՝ գրանցումից հետո: Նախընտրական քարոզարշավն անցել է սահմանված ժամկետներում և ընտրական օրենսրգքի առանց որևէ կետի խախտման։

Այս պահին տարածքային ընտրական հանձնաժողովում ամփոփվում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ շրջանի տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալները։

Ժամը 17։00-ի դրությամբ շրջանի ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվի 68.9 տոկոսը կամ 8094 քաղաքացի արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Շրջանի բոլոր համայնքներում, բացի Բերքաձորից, ՏԻՄ ընտրությունները կայացել են։ 

Ինչպես նշեց Կարեն Միրզոյանը, մեր շրջանում բավականին ակտիվ են ընթանում ընտրությունները, մանավանդ շրջանի խոշոր համայնքներում, որտեղ գրանցվել է ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ։ Ընտրությունների ընթացքը խոչընդոտող որևէ դեպք չի արձանագրվել։ Տեղերում ի հայտ եկած աննշան թերություններն ու թյուրիմացությունները շտկվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից։

ՏարԸՀ-ն շարունակում է նույն ակտիվությամբ իր աշխատանքը, մշտապես հեռախոսակապի մեջ գտնվելով տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների հետ՝ Արցախում հերթական ընտրությունները բարձր մակարդակով և միջազգային նորմերին համապատասխան անցկացնելու համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter