ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
17.09.2019 13:25

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի16-ին ՀՀ Հրապարակ թերթում շրջանի Վարդաձորի համայնքի բնակիչ Վրեժ Սարգսյանի հեղինակությամբ տպագրված §Ասկերանի շրջանի Վարդաձորի բնակիչի բաց նամակը¦ վերնագրով հոդվածում արծարծված գյուղի հիմնախնդիրների և մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ մտցնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։  Խորհրդակցությանը մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի համապատասխան բաժինների վարիչներ, Վարդաձորի համայնքի ղեկավար կազմն ու պատասխանատուներ, ինչպես նաև վերոնշյալ հոդվածի հեղինակը։

Հակոբ Ղահրամանյանը վարդաձորցիներին արձանագրված փաստի առթիվ սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն է ընձեռել, լսել շահագրգիռ բոլոր կողմերին։ Ոորոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետներում համակողմանի կուսումնասիրի հոդվածում առաջ քաշված խնդիրները, որոնք կներկայացվեն հանրությանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter