ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ
17.09.2019 17:26

Ս.թ. ապրիլի 19-ին ԱՀ կառավարության N 276-Ն և N 277-Ն որոշումների համաձայն 2020 թվականի հոտեմբերի 11-ից 31-ը ԱՀ-ում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում, որին կնախորդի փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումը: Վերջինս կանցկացվի ընթացիկ տարվա հոկտենբերի 11-ից 31-ը Ասկերանի շրջանի Ասկերան, Նորագյուղ և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում:

ԱՀ-ում գյուղատնտեսությունը կարևորագույն ոլորտներից է, ունի ռազմավարական մեծ նշանակություն և ըստ այդմ էլ կարևորվում է ԳՀՀ անցկացումը Արցախի Հանրապետությունում:

 Ի՞նչ է գյուղատնտեսական համատարած հաշվառումը (ԳՀՀ)

ԳՀՀ- ն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական նշանակության շինությունների, առկա ներուժի (մարդկային և նյութական) և դրանց օգտագործման վերաբերյալ հավաքագրման, մշակման և տարածման վիճակագրական գործառույթ:

 Ի՞նչու է կարևորվում ԳՀՀ-ն

Գյուղատնտեսության կառուցվածքի մասին գյուղատնտեսական արտադրանք արտադրողների ներկայացրած տեղեկատվությունը հնարավորություն կտա

- կատարելու աղքատության և պարենային անվտանգության դիտազննում,

-ստանալու գյուղատնտեսության ոլորտի ամբողջական պատկերը,

-ուսումնասիրելու գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը,

-գնահատելու հիմնական միջոցների առկայությունը, ոլորտում զբաղվածությունը և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վիճակը,

-վերհանելու ոլորտում առկա խնդիրները,

- կազմելու տարբեր ծրագրեր և մշակելու ոլորտի զարգացման ճիշտ քաղաքականություն,

-ձևավորելու գյուղացիական տնտեսությունների ռեգիստրը,

-բացահայտելու ԱՀ գյուղատնտեսության ներուժը:

 Ի՞նչպես է անցկացվում ԳՀՀ-ն

ԳՀՀ-ն իրականացվում է զուտ վիճակագրական նպատակով տասը տարին մեկ անգամ: Տվյալները հավաքագրվում են գյուղատնտեսական արտադրանք արտադրողների անմիջական հարցմամբ՝ հարցաթերթերի լրացման միջոցով:

 Պարտադի±ր է արդյոք ԳՀՀ-ի հարցաթերթի հարցերին պատասխանելը

ԳՀՀ-ին մասնակցելը կրում է պարտադիր բնույթ բոլոր գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար: Նրանք պարտավոր են ամբողջական և ճշգրիտ պատասխաններ (տեղեկություններ) տրամադրել հաշվառման հարցաթերթի բոլոր հարցերին՝ համաձայն  «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի (Հոդված 5):

 Արդյոք երաշխավորվու±մ է տրամադրվող տեղեկությունների գաղտնիությունը (անանունությունը)

Համաձայն «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի՝ սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է (Հոդված 8): Դա առաջին հերթին միտված է հարցվողների (ռեսպոնդենտների) անկաշկանդ պատասխանների ապահովմանը:

Հավաքագրված տվյալներն անվանազերծվում, մշակվում ու հրապարակվում են ամփոփ տեսքով:

Գյուղատնտեսական համատարած հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում՝ տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել (Հոդված 8):

 Ո՞վ է օգտագործում ԳՀՀ-ի տվյալները

Օգտագործման ենթակա են միայն ԳՀՀ ամփոփ (անվանազերծված) տվյալները:

Դրանք նախատեսված են ողջ հանրության համար, այդ թվում վերջինիս շահագրգիռ այնպիսի հատվածների, ինչպիսիք են՝

  • Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
  • Գյուղատնտեսական արտադրանք արտադրողները,
  • Գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին ծառայություններ մատուցողները,
  • Գիտակրթական հաստատությունները,
  • Անհատ հետազոտողները և այլն:

ԳՀՀ-ն թույլ կտա հստակեցնել գյուղատնտեսության առավել մանրամասնեցված կազմն ու կառուցվածքը, ինչի հենքով էլ հնարավոր կլինի մշակել գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսությունների համար վարչական հաշվառման հենք հանդիսացող կազմակերպաիրավական նոր ու գործունակ ձևեր: Արդյունքում՝ ոլորտը կդադարի կրել §ոչ ֆորմալ գործունեության¦ բնութագիրը, ինչը պայմանավորված է գյուղատնտեսական գործունեության մեջ իրավական ինստիտուցիոնալ կազմավորման բացակայությամբ:

 Հ.Գ.Ակնկալում ենք գյուղատնտեսական արտադրանք արտադրող ԱՀ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությունը՝ հանրապետական համալիր այս մեծ միջոցառումը պատշաճ մակարդակով և որակով իրականացնելու գործում:

 ԱՀ ԱՎԾ ԳՀՀ վարչության ԿԱ բաժին

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter