ՊԲ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ |
24.09.2019 15:00 |
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ: Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:
|