ՀԱՍԱՐԱԿ ԼԻՆԵԼՆ ԻՆՔՆԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ Է
26.09.2019 09:27

Ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես խոհեմությունն ու հանդուրժողականությունը. լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ:

Հենց այսպիսի խոսքերով էլ ես ցանկանում եմ սկսել իմ խոսքը մի այնպիսի մարդու մասին, ով իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում անմնացորդ նվիրումով է վերաբերվել իր առջև դրված ցանկացած խնդրի և լավագույն մարդկային հատկանիշներով  հասել այնպիսի մեծության, որը կոչվում է Մարդ: Աշակերտական, ուսուցչական, ծնողական, ընկերական կոլեկտիվների սերն ու հարգանքը վայելելու համար անհրաժեշտ է օժտված լինել խորը մանկավարժահոգեբանական ունակություններով:Հենց այդպիսի տվյալներով էլ օժտված է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ  դպրոցի դասվար Մարինե Վաղինակի Մեժլումյանը:

Մարինե Մեժլումյանը ծնվել է  1969թ. Ասկերանի շրջանի Փիրջամալ գյուղում և սովորել տեղի` Նախիջևանիկի  միջնակարգ  դպրոցում: Դպրոցն ավարտելով 1986թվականին, նույն տարում էլ ընդունվում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա >> բաժինը: Դպրոցում իր գիտելիքներով ,կազմակերպվածությամբ, սպորտային ունակություններով  և համեստությամբ  աչքի ընկնող աշակերտուհին նույնքան հաջողությամբ էլ սովորեց և ավարտեց ինստիտուտը և նույն տարում էլ`1990թվականին, աշխատանքի ընդունվեց Ասկերանի միջնակարգ դպրոցում`որպես դասվար:

Լինելով սիրված ուսուցչուհի`Մարինե  Մեժլումյանը նաև հոգատար մայր է,ամուսին ու հրաշալի տատիկ:Նա իր գեղեցիկ ընտանիքի համար հպարտություն է, բերկրանք և ուրախություն: Ընտանիքն ու դպրոցը համատեղելով` նա պատվով է կատարում իր առաքելությունը մատաղ սերնդի հանդեպ:

Մարինե Մեժլումյանի աշակերտները  գտնվում  են մայրական ջերմ հոգատարությամբ և անսահման բարի հրեշտակներով լեցուն մոլորակում: Նրանց յուրաքանչյուր դասաժամ պարուրված է գունեղ պատկերներով և հեքիաթների թռվռուն հերոսներով:Աշխատելով Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, կոլեկտիվի անդամները նրան ճանաչում են որպես շնորհաշատ,կազմակերպված և խոնարհ անձնավորություն, որն ունի մարդկային բոլոր վեհ հատկանիշները:

Մարինե Մեժլումյանը անչափ երջանիկ մարդ է,որովհետև իրեն լիովին նվիրել է հայ մանկանը հայեցի ոգով կրթելուն և դաստիարակելուն, որը նրա մոտ շատ լավ է ստացվում: Դասվարի աշխատանքը նրան մեծ բավականություն է տալիս, որովհետև ուրիշների համար ապրելը ոչ միայն պարտքի, այլև երջանկության թելադրանք է, իսկ երջանկությունը երբեք տխուր կամ ուրախ չի լինում: Այն պարզապես երջանկություն է, մարդկային երջանկություն:

Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ  դպրոցի ողջ կոլեկտիվը շնորհավորում է դասվար Մարինե Մեժլումյանի ծննդյան  հիսունամյա հոբելյանը և ցանկանում առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում և ընտանիքում:

Որքան ճանապարհներ է ընտրում ու որքան փաստարկներ գտնում սիրտը, որպեսզի հասնի նրան, ինչին նա ձգտում է:

Թող ի կատար ածվեն Ձեր բոլոր երազանքները, մեր սիրելի հոբելյար`տիկին Մեժլումյան:

 Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան

միջնակարգ դպրոցի փոխտնօրեն`Աիդա Գյանջումյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter