ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ |
04.11.2019 13:07 |
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ։ Նիստի աշխատանքները համակարգում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Օրակարգը հագեցած էր տարբեր բնագավառների և ոլորտների առնչվող մի շարք հարցերով, որի քննարկման առաջին տեղեկանքը շրջանի 2019 թվականի ինն ամսվա համայնքային բյուջեի արդյունքների ամփոփման և հետագա խնդիրների մասին էր։ Հարցի շուրջ համակողմանի տեղեկատվություն ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելա Միրզոյանը։ Ըստ տեղեկանքի, շրջանի 9 ամսվա համայնքային բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 83.3 տոկոսով, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 10.9 տոկոսով։ Հարկային եկամուտների մասով կատարվել է 78, տուրքերի՝ 112.9 տոկոսով, իսկ ոչ հարկային եկամուտների մասով՝ 86.3 տոկոսով։ Համայնքային բյուջեի ինն ամսվա սեփական եկամուտների պլանը կատարել է 22 համայնք, 80-100 տոկոսով` 6, իսկ 0-80 տոկոսով` 14 համայնք։ Պետական բյուջեից համայնքներին տրամադրված դոտացիան կազմել է 80.2 տոկոս։ Ինչպես նշեց Ն. Միրզոյանը, հաշվետու ժամանակահատվածում ԱՀ ֆինանսների նախարարության կողմից թույլատրվել են Նորագյուղի համայնքի 2019թ. բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 300 հազար դրամ և §Ղարաբաղ տելեկոմ¦ ՓԲԸ կողմից մուտքագրված 3մլն դրամ գումարներն ուղղել գյուղի փողոցների գիշերային լուսամվորման աշխատանքների իրականացմանը։ Քռասնու համայնքում հողի օտարումից մուտքագրված գումարներից 926500 դրամն ուղղվել է հանդիսությունների տան խոհանոցի գազիֆիկացման աշխատանքների իրականացմանը, իսկ Մխիթարաշենի համայնքում՝ 493812 դրամն ուղղվել է հանդիսությունների տան տանիքի նորոգման աշխատանքներին։ Բերքաձորի համայնքում տարեսկզբի ազատ մնացորդներից և հողի օտարումից մուտքագրված գումարներից 1880244 դրամն ուղղվել է համայնքի՝ աշխատավարձի գծով առաջացած պարտքերի մարմանը՝ տարեվերջին ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով։ §Ասկերանի արվեստի դպրոց¦ ՊՈԱԿ տնօրեն Անահիտ Բադալյանը ներկայացրեց դպրոցի կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն, ըստ որի ինչպես և նախորդ տարիներին դպրոցը բազմաթիվ հաջողություններ է գրանցել, ու շարունակում է իր խոսքն ասել շրջանի մշակութային կյանքում։ Դպրոցն ունի 221 սան, 42 դասատու։ Մասնաճյուղ դպրոցներ ունի շրջանի Խնապատի, Նորագյուղի և Ավետարանոցի համայնքներում։ Դպրոցի պարարվետսի 4 խմբերի սաները Գյումրիի §Վերածնունդ¦ միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնում §Խորեոգրաֆիկ արվեստ¦ անվանակարգում արժանացել են 2-րդ կարգի դափնեկրի կոչմանը, իսկ §Կերպարվեստ¦ անվանակարգում դպրոցի սաներ Վանեսսա Դանիելյանն արժանացել է 2-րդ, Դենիս Մնացականյանը՝ 3-րդ, իսկ Տիգրան Ղազարյանն ու Ռաֆայել Դանիելյանը՝ 4-րդ կարգերի դիպլոմների։ Տարվա ընթացքում դպրոցն ակտիվ մասնակցություն է ունեցել շրջանային և հանրապետական բոլոր միջոցառումներին ու մրցույթներին, ինչպես նաև կատարվել են կիսամյակային ստուգարքներ, հանդես են եկել համերգային ծրագրերով Նորագյուղի, Խնապատի, Ավետարանոցի մասնաճյուղերում և Ասկերանում։ Բազմաթիվ են դպրոցի ձեռքբերումները, որի բոլոր դասատուների նպատակը հայկական հարուստ մշակույթն ու արվեստի տարրերը մատաղ սերնդի շրջանում լայն տարածելն ու ամրապնդելն է։ Դա է նպատակը, որ տնօրեն Ա. Բադալյանը ջանում է մասնակից անել իր սաներին հանրապետությունում և նրա սահմաններից դուրս կազմակերպվող տարբեր միջոցառումների։ - Շուշիի կերպարվեստի թանգարանում կազմակերպված §Սիրո այբուբեն¦ խորագրով մանրանկարչական ցուցահանդեսին ներկայացրել ենք դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքներն ու ճանաչվել լավագույնը, նշեց Ա. Բադալյանը՝ հավելելով, որ սեպտեմբեր ամսից ևս մեկ պարարվեստի բաժին է բացվել Հովսեփավանում։ Դպրոցն իր ուրույն մասնակցությունն է ունեցել ԿՈՆԻՖԱ ֆուտբոլային մրցաշարի և Համահայկական 7-րդ ամառային խաղերի ժամանակ։ Այժմ պատրաստվում են մեծ շուքով և հանդիսավորությամբ նշել մեծն Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։ Օրակարգի հերթական հարցը շրջանի §Անասնաբուժական սպասարկման կայան¦ ՊՈԱԿ տնօրենի տեղեկատվությունն էր՝ անասնապահության բնագավառում կատարված աշխատանքների մասին։ Արթուր Ենգիբարյանի հավաստմամբ, շրջանում անասնապահության բնագավառի բոլոր ճյուղերում գրանցվել է գլխաքանակի աճ։ Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության անասնաբույժների կողմից կատարվել են բոլոր բուժ-պրոֆիլակտիկ միջոցառումները՝ անասնապահության վիճակը շրջանում բավարար հիմքերի վրա պահելու համար։ Չնայած ժամանակին ձեռնարկված բոլոր միջոցառումների, այնուամենայնիվ շրջանի որոշ համայնքներում գրանցվել է խոզերի աֆրիկյան խանտախտ հիվանդությունը, որը պատճառ է դարձել 132 գլուխ խոզի անկմա՝ 7170կգ կենդանի քաշով։ Դաբաղ հիվանդության պատճառով հիվանդացել է 450 խոշոր եղջերավոր անասուն և միայն ժամանակին ձեռնարկված ճիշտ միջոցառումների արդյունքում հաջողվել է առանց կորստի շրջանցել հիվանդությունը։ Ըստ վիճակագրական տվյալների ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ շրջանում արտադրվել է 8527 ց միս, 5166ց կաթ և 40 մլն-ից ավելի ձու։ -Շրջանում առկա են բավարար տարածությամբ արոտվայրեր, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել անասնագլխաքանակը։ Ինչ վերաբերում է մթերատվությանը, ապա այն մեծապես կախված է կերակրումից, ուստի անասունները պետք է ունենան լիարժեք կերային բազա և ստանան հատուկ խնամք՝ հատկապես ձմեռային շրջանում, ներքին վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար, -ասաց Ա. Ենգիբարյանը, ավելացնելով, որ անասնագլխաքանակը բարելավելու և բարձր մթերատու ցեղեր ստանալու նպատակով հանրապետությունում շարունակվում են տոհմային ցուլերի, հորթերի և կովերի ձեռքբերման գործընթացները։ Նիստի օրակարգային հարցերը սպառելուց հետո շրջանի զինկոմիսար Ա. Գաբրիելյանը ներկայացրեց անցկացրված համատարած զորահավաքի արդյունքները։ Տարբեր հայտարարություններով հանդես եկան վարչակազմի ղեկավարի տեղակալ Վ. Առստամյանը, աշխատակազմի ղեկավար Ա. Մելքումյանը և գյուղբաժնի վարիչ Ա. Ղուլյանը։ Վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը նիստի աշխատանքների մասնակիցների հարցերին տալով պարզաբանումներ, խոսեց նաև ջեռուցման նախապատրաստական աշխատանքները ժամանակին ու որակով կատարելու մասին։ Նա հորդորեց աչալրջորեն մոտենալ խնդրո հարցին՝ հետագայում տարբեր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |