ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿՏՐՎԵՆ |
04.11.2019 13:09 |
Խորհրդակցությանը մասնակցում էին շրջանի դատախազ Էրիկ Վերդյանը, ոստիկանապետի տեղակալ Սերգեյ Ենգիբարյանը, վարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը, անասնաբուժական կայանի տնօրեն Արթուր Ենգիբարյանը, թաղամասի լիազոր ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, շահագրգիռ այլ անձինք։ Ողջունելով Ակնայի տարածքում գործունեության իրականացնող հողագործներին և անասնապահներին Վ. Բալասանյանը հույս հայտնեց, որ խնդրո առարկա հարցերն ու դժգոհությունները հանգիստ մթնոլորտում քննարկելու և բոլոր կողմերի համար ընդունելի ելք գտնելու համար յուրաքանչյուր ոք պատրաստակամ է։ Երկու կողմերն էլ ներկայացրեցին իրենց դժգոհությունները, որոնք հաճախ վերածվում էին փոխադարձ վիրավորանքների։ Հարաբերությունների սրացումից զերծ մնալու համար գյուղաբաժնի վարիչ Ա. Ղուլյանը հաճախ էր միջամտում, ակնկալելով ստեղծված իրավիճակից ճիշտ երք գտնելու համար առաջարկներ լսել հենց մենատնտեսներից։ -Ցավալին այն է, որ օրենքով սահմանված որևէ լուրջ պատժամիջոց չկա նման իրավախախտումների դեպքում, ինչն ավելի է բարդացնում մեր աշխատանքը։ Ամեն դեպքում մարդկային գործոնի հետ է կապված խնդիրը։ Լսել ենք երկու կողմերի երկուստեք մեղադրանքները, սակայն այդպես էլ առաջարկություններ չեն հնչեցվել։ Պատճառները բազմաթիվ ու բազմապիսի են, և երկու կողմերին էլ կարելի է հասկանալ։ Սակայն ստեղծված իրավիճակում անհապաղ ելք գտնելը օրակարգային է,- նշեց Ա. Ղուլյանը, հավելելով, որ վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի հանձնարարականով մոտ օրերս նշված հարցի ուղղությամբ որոշում կամ կարգադրություն կկայացվի, որը կուղարկվի շահագրգիռ բոլոր մարմիններին և անձանց։ Անահիտ Պետրոսյան
|