ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՙՙՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆ Է ԵՎ... ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆՙՙ ՀՈԽՈՐՏԱՆՔԻՆ |
06.11.2019 16:48 |
ունեցածին։ Ի հակադրություն այս ամենի, մեր թշնամին մշտապես ընտրել է խարդախության, ստի, կեղծիքի, բռնի ուժով տիրանալու ճանապարհը։ Ժամանակներ, բարքեր, քաղաքակրթություններ են փոխվել, սակայն մեր դարավոր թշնամին չի փոխել բարբարոսի իր դիմագիրծը։ Ասել է թե, օտարի ունեցածին բռնի ուժով տիրանալը դեռևս գայթակղում է նրան, ինչի համար չի խնայում և ոչինչ։ Սակայն պատմությունը կեղծիքներ չի սիրում, այլ իր խորխորատներում պահպանում է այն, ինչը ճշմարիտ է։ Ինչպես գիտենք հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքների աշխույժ ժամանակաշրջան է։ Արդեն սկսված են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները։ Նոյեմբերի 4-ին նորագյուղցի Արթուր Հակոբյանի տրակտորի խոփը՝ հերկի հերթական աշխատանքների ժամանակ, չկարողացավ հաղթահարել արգելանքը, ինչը մտահոգություն առաջացրեց երիտասարդի մոտ։ Դադարեցնելով աշխատանքը, նա իջավ տրակտորից, և զարմանքից քար կտրեց։ Տրակտորի խոփը դեմ էր առել խաչքարի, որը ո՞վ գիտե քանի դար թաքնված է եղել բազմաշերտ հողի տակ։ Կանչելով հարևանությամբ աշխատող մարդկանց՝ որոշեցին հատուկ մեքենա կանչել, որի օգնությամբ էլ խաչքարը հանեցին և զգուշորեն ազատեցին հողաշերտերից։ Տարածքը գտնվում է Ակնա թաղամասում, և պատահական չէ, որ այստեղ խաչքար է հայտնաբերվել ու դեռ կհայտնաբերվեն։ Չէ որ դրանք հայկական պատմական տարածքներ են, և գուցե, այն մեր ազգի որոշիչ հաղթանակը նշանավորելու համար է կանգնեցվել։ Մինչդեռ մեր հարևանները հոխորտանքներ և անհեթեթություններ են շպրտում հայերիս ուղղությամբ՝ անվանելով մեզ օկուպանտ։ Գուցե նրանց հնչեցված ամեն մի մեղադրանքի այնքան էլ լուրջ չենք վերաբերվում, բայց որ նրանց ծախսած միլիոնավոր նավթադոլլարներն ի զորու չեն կեղծելու իրական պատմությունը, ակնհայտ է։ Պատմությունը եկել է ասելու իրականությունը։ Եվ կամա թե ակամա մեր թշնամին երբևէ պետք է քաջություն ունենա առերեսվելու սեփական խղճուկ պատմությանը և, գուցե մի փոքր մտածի՝ արժե արդյոք շարունակել կրել բարբարոսի իր պիտակը, ինչը վաղ թե ուշ բերելու է սեփական կործանմանը։ Անկասկած խաչքարը հնագետների, պատմաբանների կողմից կուսումնասիրվի և համապատասխան գնահատական կտրվի։ Սակայն կարծում ենք այն չպետք է տեղաշարժել։ Այն ինչ հարկավոր է անել՝ հողաշերտից ազատելը, գտնված տեղում վեր խոյացնելն ու յուրօրինակ ուխտատեղի, գուցե և զբոսաշրջային վայր ստեղծելն է։ Ինչը կլինի արժանի պատասխան ադրբեջանական հայահալած քարոզչամեքենային։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |