ԻՆՉ Է ՊԵՏՔ՝ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԵԼԻՍ
08.11.2019 10:44

Օգտակար տեղեկություններ՝ ֆիքսված համացանցի գործող և ապագա բաժանորդների համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ցանկացած ապրանքի, ֆիքսված համացանցի դեպքում ևս արցախյան շուկայում կա առաջարկի լայն ընտրանի. 512Կբիթ/վ-ից մինչև 30Մբիթ/վ: Դա մեծ միջակայք է, նվազագույնից առավելագույնի՝ 60 անգամ տարբերությամբ: Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն: Ներկայացնում ենք տեղեկություններ, որոնք կօգնեն չշփոթվել այդ տիրույթում:
Այս հարցում ամենադիպուկը, թերևս, համեմատությունն է մեքենայի շարժիչի հզորության հետ: Մենք այն ընտրում ենք՝ կախված նպատակից կամ նախասիրությունից: Եթե ագրեսիվ վարելու սիրահար ենք, ապա պարզ է, որ 70 ձիաուժանոց շարժիչով մեր ուզածը չենք ստանա: Եթե վերընթաց ճանապարհին, 4 ուղևորով, անվտանգ ու հարմարավետ վազանցներ ենք կատարում, ապա մեր մեքենայի շարժիչը, ցանկալի է, որ լինի առնվազն 150+ ձիաուժանոց: Իհարկե, սրանք մոտավոր թվեր են: Ի տարբերություն կապի, որտեղ պահանջվող արագությունը հայտնում են հե՛նց համաշխարհային հայտնի ընկերությունները:
Եվ այսպես, նախ հստակեցնում ենք, թե որն է նպատակը: Եթե ես մասնագետ եմ ու գործընկերներիս հետ աշխատում եմ մեծածավալ վիդեո ֆայլերով, ապա միանգամից պետք է մոռանամ 1, 5, 10Մբիթ/վ-ները: Դրա համար ավելի բարձր արագություն է պահանջվում: Դիտարկենք ավելի «կենցաղային» տարբերակներ, օրինակ՝ հաղորդակցման անբաժան մաս դարձած տեսակապը:

Աշխարհում և մեզ մոտ շատ տարածված SKYPE-ի տվյալով, 2 մասնակցի HD որակով տեսազանգի համար անհրաժեշտ է առնվազն 1.5 Մբիթ/վ: Խմբային զրույցն ավելի մեծ արագություն է պահանջում. 3 անձի դեպքում՝ 2 Մբիթ/վ, 5-ի դեպքում՝ 4 Մբիթ/վ և այլն: Ահա SKYPE-ի պաշտոնական պարզաբանումը.
FACEBOOK-ի մեսինջերում շփման արագությանը ներկայացվում են նույն՝ SKYPE-ի պահանջները.
FACEBOOKОДНОКЛАССНИКИ և այլ սոցցանցերի ընդհանրական պահանջը սահուն զննման (browsing), HD տեսանյութերի և ուղիղ եթերի համար՝ 3-6 Մբիթ/վ-նն է:
YOUTUBE կայքում HD որակի տեսանյութը սահուն նվագարկելու նվազագույն արագությունը 2.5 Մբիթ/վ-ն է:
ՍՄԱՐՏ հեռուստացույցը տարբեր հնարավորություններով օգտագործելու համար՝ պարզագույն ֆունկցիաներից մինչև  3D ֆիլմի դիտում, պահանջվում է 1-10 Մբիթ/վ արագություն:
Սրանք տարածված ծառայություններից օգտվելու ընդամենը մի քանի տվյալ էին: Իրականում ոչ մեկս չգիտի՝ հաջորդ վայրկյանին ինչ «ծանրության» կայքում կհայտնվի համացանցի անծայրածիր աշխարհում: Կայքերը ավելի ու ավելի են «ծանրանում» գովազդային և HD բովանդակությամբ: Համեմատության համար. 2011թ-ի հունիսին վեբ էջի միջին «ծանրությունը» 377կբ էր, 2019-ի հոկտեմբերին՝ արդեն 2722կբ: Այսուհանդերձ, հուսով ենք, որ ներկայացված տվյալները ծառայեցին նպատակին. օգնելով իմանալ ամենամասսայական ռեսուրսների պահանջմունքը և  կողմնորոշվել կապի արագությունն ընտրելիս: Իհարկե, չմոռանալով, որ բոլոր թվերը նշված են մեկ սարքի համար: Սա պետք է անպայման հաշվի առնել, եթե մտադիր եք զուգահեռաբար մեկից ավելի սարքերով օգտվել համացանցից:
Արևիկ Չալյան

https://artsakhpress.am/arm/news/116482/inch-e-petq--koxmnoroshvelu-hamar-internetayin-kapi-aragutyunn-yntrelis.html

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter