ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՆ Է |
26.11.2019 09:22 |
ՀՀ կառավարության 2003 թվականի որոշման համաձայն նոյեմբերի 22-ը սահմանվել է Բանկային աշխատողի օր, քանի որ 1993 թվականին հենց այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: Օրվա կապակցությամբ նոյեմբերի 22-ին §Արցախբանկ¦ ՓԲԸ Ստեփանակերտի և շրջկենտրոնների մասնաճյուղերում կազմակերպվեց բաց դռների օր: Ասկերանի մասնաճյուղն իր հյուրընկալ դռներն էր բացել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի և Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցների բարձր դասարանցիների առջև: Մասնաճյուղի տնօրեն Արսեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ այսօր հազարավոր աշխատակիցներով համալրված բանկային համակարգը շարունակում է հետևել ժամանակի պահանջներին՝ դառնալով մարդկանց կենսամակարդակի բարելավմանը խթանող գործոն: Ապա խոսքը տրամադրեց տեղեկատու Սվետլանա Բեգլարյանին, ով մանրամասն ներկայացրեց բանկային գործառնությունները: -Յուրաքանչյուր մարդու ցանկությունները և պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ է փող, իսկ բոլոր ցանկությունների իրականացման համար առկա փողը սովորաբար չի բավարարում: Ուստի, առօրյա կյանքում շատ հաճախ անհրաժեշտ է լինում ընդունել տարբեր որոշումներ ֆինանսական հարցերի շուրջ. ի՞նչ գնել հիմա, իսկ ի՞նչ հետո, որտեղի՞ց գտնել անհրաժեշտ գումար: Դպրոցն ավարտելուց հետո, ձեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի իր ապագա անելիքները, և ցանկացած որոշում կունենա իր ֆինանսական հետևանքները: Բազմաթիվ հարցերի լուծման նպատակով մարդիկ օգտվում են մասնագիտացված ֆինանսա-վարկային կազմակերպությունների ծառայություններից, որոնց շարքին են դասվում բանկերը: Բանկերի հիմնական նպատակն է՝ հանդես գալ որպես միջնորդ նրանց միջև, ովքեր ցանկանում են կուտակել և ավելացնել ունեցած ազատ դրամական միջոցները և նրանց, ովքեր ցանկանում են պարտքով փող վերցնել: Ֆիզիկական անձանց համար հետաքրքրություն ներկայացնող ամենտարածված բանկային գործառնությունները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ավանդների ներգրավում, վարկերի տրամադրում, հաշիվների բացում և սպասարկում, վճարահաշվարկային և պլաստիկ քարտերով գործառույթներ: Բանկի աշխատակիցը շեշտեց նաև, որ յուրաքանչյուր մարդ մինչև բանկ դիմելը և վարկ ձևակերպելը պետք է մտածի, թե ինչպես է հետագայում վերադարձնելու այդ վարկը: Աշխատակիցը դպրոցականներին ներկայացրեց հիմնական վարկատեսակներն ու դրանց բնորոշ առանձնահատկությունները՝ շեշտելով, թե ով կարող է վարկ ստանալ, ով՝ ոչ: Ապա նշեց, թե ինչ է անհրաժեշտ իմանալ երաշխավորությունների վերաբերյալ և ինչից խուսափել: Մասնաճյուղի տեղեկատուն կանգ առավ նաև ֆինանսական խարդախությունների վրա՝ շեշտելով, որ այսօր համացանցում, ինչպես նաև §իրական¦ կյանքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ֆինանսական խաբեություններ ու խարդախություններ, որոնք անփորձ մարդկանց խոստանում են լուրջ շահումներ՝ մի համեստ վճար վճարելու կամ էլ բանկային քարտի տվյալները տրամադրելու պայմանով: Ֆինանսական խարդախությունները կարող են իրականացíել հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակի տեսքով ստացված առաջարկների, ինչպես նաև վճարային քարտերով ապօրինի գործարքներ իրականացնելու միջոցով: Մի շարք ֆինանսական խարդախություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության որոշակի տարրական կանոններ՝ վճարային քարտերով գործարքներ կատարելիս համոզվել, որ քարտի PIN կոդը մուտքագրելիս ոչ ոք չի տեսնում, օգտվել միայն հայտնի առևտրի կենտրոնների կամ ընկերությունների և տեղեկատվական անվտանգության ժամանակակից ստանդարտներով պաշտպանված կայքերից, բանկային գործառնություններ կատարելիս խուսափել հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից և համացանցից, խուսափել կասկածելի կայքերից ու հղումներից, չտարվել գայթակղիչ առաջարկներով: Բանկի աշխատակիցÝ իր խոսքն ավարտեց հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթի 2 կանոններով. §Կանոն 1. Խնայեք ձեր գումարները: Կանոն 2. Հիշեք առաջին կանոնը¦: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շնորհավորեց աշխատակիցներին Բանկային աշխատողի օրվա առթիվ, մաղթեց նրանց հաջողություն և շնորհակալություն հայտնեց բազմաբովանդակ և հետաքրքիր տեղեկությունների համար: §Կարծում եմ՝ այսօրվա միջոցառումը մեծ նշանակություն կունենա մեր երիտասարդների համար, և նրանք կկարողանան վաղը գրագետ օգտվել բանկային ծառայություններից, չեն տարվի գայթակղություններով և ամեն մի գործ անելուց՝ կհիշեն ձեր տված տեղեկատվությունը: Շնորհակալություն գեղեցիկ մատուցման և մաքուր հայերենի համար¦,-շեշտեց Աիդա Գյանջումյանը: Միջոցառման վերջում դպրոցականների համար §Արցախբանկ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն: Հարկ է նշել, որ որ խնայողությունների համաշխարհային օրվա և ՀՀ-ում բանկային աշխատողի օրվա կապակցությամբ §Արցախբանկ¦-ն հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 30-ը հայտարարել է ակցիա՝ ուսումնական վարկ ձևակերպող և (կամ) 100000 դրամին համարժեք և ավել գումարի ավանդ ներդնող հաճախորդներին տրամադրել Master Card Maestro պլաստիկ քարտ՝ առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի: Ավելին՝ այդ ժամանակահատվածում սպառողական վարկերը Արցախբանկի հաճախորդները կարող են ստանալ գործող տոկոսադրույքից հանած 1% տարեկան տոկոսադրույքով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |