ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ԵՎ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ |
27.12.2019 16:22 |
դաշտը։ Քանզի իրազեկ յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտի, որ իր պետության տնտեսական, ռազմական, արտադրական զարգացվածությունը կախված է յուրաքանչյուրիս խելամիտ, պարտաճանաչ և օրինապահ գործունեությունից։ Ասկերանի շրջանի հարկային տեսչությունում ի մի են բերվում 2019 թվականի ցուցանիշները։ Ըստ տեսչության պետ Մարատ Հայրապետյանի, ինչպես նախորդ տարին, 2019-ը ևս եզրափակելու են սահմանվածից բարձր ցուցանիշներով։ Ինչը, մեր խորին համոզմամբ, ինչպես կուռ և միասնական կոլեկտիվի գործիմաց անդամների նվիրված և պարտաճանաչ աշխատանքի, այնպես էլ հարկատուների և ԱՀ ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի հետ սերտ փոխհամագործակցության արդյունք է։ - 2019 թվականի 11 ամսվա կտրվածքով պլան - առաջադրանքները գերակատարվել են բոլոր հարկատեսակների գծով՝ կազմելով 104.5%, այսինքն նախատեսվածից ավել է մուտքագրվել 34 միլիոն 650 հազար դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 103.3% կամ 25 միլիոն 811 հազար դրամի փոխարեն։ Համոզված կարելի է արձանագրել, որ դեկտեմբեր ամսվա նախատեսված պլանը ևս գերակատարելու ենք, - նշում է տեսչության պետը՝ հավելելով, որ Ասկերան քաղաքում և շրջանի բնակավայրերում ՎԳԲ աշխատակիցների հետ կազմակերպվել են անձնական հանդիպումներ՝ առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ, ուղղված իրացման ծավալների, աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի իրական մեծության արտացոլմանը, ինչպես նաև փաստաթղթավորման պահանջների ապահովմանը։
Ասկերանի հարկային տեսչությունում գրանցված է 1380 հարկատու, որոնցից գործում է 502-ը։ 105 հարկատու հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով։ Իսկ 31 հարկատու ընթացիկ տարում է ցանկություն հայտնել կամավորության սկզբունքներով անցնել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման։ Վերջիններիս հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր։
Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունում՝ ֆինանսների նախարարի համապատասխան որոշման համաձայն, օրինապահ հարկ վճարողները խրախուսվում են։ Ինչն արդեն բարի ավանդույթ է դարձել։
Սկսած 2017 թվականից մեր շրջանի 20 տնտեսվարող սուբյեկտ արժանացել է օրինապահ հարկ վճարողի պատվաբեր կոչմանը և պարգևատրվել ֆինանսների նախարարի պատվոգրերով և թանկարժեք նվերներով։ Բաժնի աշխատակցուհիները պատրաստակամ են յուրաքանչյուր հարկատուի մեթոդական օգնություն ցուցաբերելուց զատ անել ամեն ինչ, որպեսզի հարկային դաշտն ավելի հասանելի լինի տնտեսվարող սուբյեկտներին։ Քանզի գիտակցում են, որ օժանդակելով նրանց՝ նպաստում են կազմակերպված գործունեություն իրականացնելուն և կայանալուն, ինչն էլ կապահովի ոչ միայն շրջանի, այլև հանրապետության տնտեսական աճը, ուստի և բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացվածությունը։
- Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով և ոտք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ցանկանում ենք, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից: Թո՛ղ գալիք 2020 թվականը երազանքների իրականացման ու սպասումների արդարացման տարի լինի, ամենանվիրական երազանքներն իրականություն դառնան՝ խաղաղ ու անամպ երկնքի տակ,- ասում են աղջիկները՝ լրացնելով մեկը մյուսի մտքերը։ Համախմբվածություն և նվիրվածություն ամենուրեք և ամեն ինչում՝ սա է նրանց նշանաբանը։ Նույն ոգևորությամբ և հարկ վճարողներին ցանկացած հարցում օգտակար լինելու վճռականությամբ և պատրաստակամությամբ է աշխատում վերահսկողության և գանձումների բաժինը։ Մենք գտնվում ենք մի կոլեկտիվում, որտեղ տիրում է առողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր աշխատող ցուցաբերում է խորը իրավագիտակցություն՝ ամենօրյա աշխատանքի հիմքում ունենալով անաչառությունը, առաջնորդվելով արդարության սկզբունքներով, քանի որ գործ ունեն անհատների հետ, որոնց հաջողած գործունեությունից է կախված մեր երկրի տնտեսական աճը։
Ասածս խոսքերն են հաստատում Արմենակավանի համայնքի հաշվապահ Լուսաբեր Պալոյանն ու Նորագյուղի բնակչուհի, անհատ ձեռներեց Ալինա Արզումանյանը, ովքեր իրենց հիացմունքն արտահայտեցին տեսչության բոլոր աշխատողների նկատմամբ։
- Բնականաբար, Ամանորին բոլորս սպասում ենք հրաշքների, ուստի մաղթում եմ բոլորիս ամենանվիրական իղձերի և փափագների իրականացում, նորանոր հաջողություններ աշխատանքում և ընտանիքներում։ Համոզված եմ, 2020 թվականին շարունակվելու է մեր ջերմ ու անշահախնդիր փոխհամագործակցությունը՝ ի շահ մեր ժողովրդի բարեկեցության և մեր երկրի տնտեսական զարգացման։ Թող Նոր Տարին միասնականության, բարի կամքի դրսևորման, հաջողությունների և ձեռքբերումների տարի լինի։անշահախնդիր փոխհամագործակցությունը՝ ի շահ մեր ժողովրդի բարեկեցության և մեր երկրի տնտեսական զարգացման։
Մենք էլ մեր հերթին շրջանի հարկատուների անունից շնորհավորում ենք տեսչության աշխատողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և ասում՝ շնորհակալություն, որ դուք կաք այդպիսին, և ձեր ամենօրյա գործելաոճով համակարգի նկատմամբ տարիներով կուտակված կաշկանդվածությունն աստիճանաբար սերտաճել և վերափոխվել է խորն ակնածանքի և մեծ հարգանքի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |