ԳԱՐՆԱՆ ՏՈՆԸ ԾԱՂԿԱՇԱՏՈՒՄ |
24.03.2012 17:27 |
Լավ արարքը, լավ մարդուն։ Ծաղկաշատ գյուղի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել՝ շնորհավորելով գյուղացիների գարնան տոնը։ §Ողջույն քեզ գարուն¦ մակագրությամբ գյուղական ակումբն ընդունեց քչացած, բայց մեծ բովանդակությամբ գյուղի բնակիչներին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, նույնիսկ ահագին մարդ ոտքի վրա էր կանգնած։ Բոլորն էլ երիտասարդ ծնողներ, շատերի գրկին փոքրիկներ՝ ապագա դպրոցականներ։ Ծնողներից շատերը փոքրիկ ապարատներով եւ բջջային հեռախոսով նկարահանում էին միջոցառման բոլոր դրվագները, ուրախանում եւ ծափահարում դպրոցականների համարձակ արտասանումները եւ մաքուր հայերենով խոսելը։ Հյուրեր ունեին մայրաքաղաքից, շրջկենտրոնից։ Մինչ այդ դպրոցում դասալսումներ էին անցկացվում, որոնց արդունքները, ինչպես պարզվեց, գոհացուցիչ էին։ Դպրոցականները հյուրերին եւ հանդիսականներին դիմավորեցին աղ ու հացով, ցուցադրելով եւ հյուրասիրելով արյամբ ազատագրված Արցախ-հողի բարիքներով։ Չէին մոռացել նաեւ զինվորներին։ Դահլիճի վարագույրը զարդարված էր գարնանային ծաղիկներով, նկարներով։ Այն բացվեց մեղմ նվագի ներքո ու շուրջ պար բռնեցին ազգային տարազով դպրոցականները, գեղեցիկ ներկայացրեցին §Քոչարի¦ պարը։ Ասույթներով, երգերով ու ազգային կատարումներով ազգի անցյալը բերեցին ներկա՝ նորացված ձեւով գալիքը տանելու։ Բնությունն իր հմայքով, մեր ազգային գեղեցիկ ավանդույթներն ու սովորույթներն արթնացան իմ մեջ։
Ծաղկաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվնե՛ր, այս գարնան
տոնի հանդեսով դուք բացեցիք, կենդանացրիք երկու դարաշրջանի էջերը՝ իրենց ավանդույթներով։
Ուրախալի է, որ չեք մոռանում անցյալը, մեր գեղեցիկ սովորույթները, եւ անում եք հնարավորինս այն մեր սերունդների մեջ
սերմնելու համար։ Քաջություն ու կորով եմ ցանկանում
այս համախմբված կոլեկտիվին՝ հանձինս տնօրեն Ա. Կասյանի, մանկապատանեկան կազմակերպիչ
Վ. Մարտիրոսյանի եւ դպրոցի կազմակերպիչ Զ. Բաղդասարյանի։ Բավականություն էին ստացել
բոլորը։ Վերջում իրենց սրտի խոսքն ասացին ծնողներն ու հյուրերը։ Ծաղկաշատի ազատամարտիկների մարտական ընկեր, ազատության զինվոր Թամարա Նազարյան |