ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺՆ ԵՆ |
29.01.2020 12:17 |
միջոցառումներ կազմակերպելու համար, և Նորագյուղի երիտասարդներն ու դպրոցականներն ակտիվությամբ են մասնակցում կազմակերպվող միջոցառումներին։ Մանավանդ, երբ համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել իր յուրօրինակ աջակցությունը ցուցաբերել այդ միջոցառումներին։ Նորագյուղի մշակույթի տունը բազմիցս է մրցանակային տեղեր զբաղեցրել ինչպես շրջանային, այնպես էլ հանրապետական նշանակության միջոցառումներում։ Չնայած մշակույթի տան պատերը սառն էին, սակայն մթնոլորտն այնտեղ ջերմ էր ու տրամադրող։ Ներկաներին ողջունեց և բարի ժամանց մաղթեց Լիանան՝ շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին՝ օրվա միջոցառմանն օժանդակելու համար։ Ինչպես նշեց մշակույթի տան տնօրենը՝ ընթացիկ տարվա առաջին միջոցառումը մեկնարկել է համայնքի ղեկավարի առաջարկով և հովանավորությամբ։ Նա նաև հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի։ Ընդհանուր առմամբ խաղին մասնակցում էր 5 թիմ՝ 2 դպրոցական (§Կիլիկիա¦ և §Նշխար¦), 2 երիտասարդական (§Նոր Նորագյուղ¦ և §Ուրարտու¦) և §Արմատներ¦ թիմը, որը ձևավորվել է համայնքապետարանի աշխատողներից՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ։ Խաղն ընթացավ 3 փուլով, որոնք ընդմիջվում էին դպրոցականների հայրենասիրական գեղեցիկ և հուզիչ արտասանություններով, նվագով։ Իսկ §Նշխար¦ թիմի անդամները, որի կազմում պարի խմբակի աշակերտներն էին՝ պարուսույց Թամարի գլխավորությամբ, ցուցադրեցին ազգագրական պարերի շարան։ Արդյունքների ամփոփմամբ պարզվեց, որ 1-3-րդ մրցանակային տեղերն իրարից առանձնանում էին 1-ական միավորների տարբերությամբ, ինչն ապացույցն էր այն բանի, որ ինտելեկտուալ խաղն ընթանում էր համառ ու անզիջում պայքարում, և, որ դպրոցականներն իրենց բարձր ինտելեկտով չեն զիջում երիտասարդությանը։ Մրցանակային տեղերում էին §Արմատներ¦, §Կիլիկիա¦ և §Նշխար¦ թիմերը։ Թիմերը պարգևատրվեցին համայնքի ղեկավարի պատվոգրերով։ Իսկ §Արմատներ¦ թիմի անդամները ստացան նաև նվերներ։ Խրախուսկան նվեր ստացան նաև Արեն Աղաջանյանը և Աննա Գալստյանը, ովքեր հանդիսանում են գյուղի ակտիվ երիտասարդներից և իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել միջոցառման կայացմանը։ Ի դեպ, Արենի նախաձեռնողականության շնորհիվ գյուղում պարբերաբար սանիտարական մաքրման և ծառատնկման աշխատաքներ են իրականացվում։ Պատվոգրերի և նվերների արժանացան նաև Նարեկ Բաբայանը, ում արտահայտիչ և հուզիչ արտասանություններն ազդեցիկ էին և §Նշխար¦ թիմը՝ գեղեցիկ պարային համարներ ցուցադրելու, դահլիճի ուրախ և աշխույժ մթնոլորտն ապահովելու համար։ Նորագյուղի համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին` համախմբվածության և համայնքի զարգացման ծրագրերին պատրաստակամությամբ ինտեգրվելու համար՝ համոզմունք հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու, ինքն էլ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նորագյուղցի երիտասարդը հարազատ համայնքում տեսնի իր ապագան և զգա իրեն այստեղ լիիրավ տեր։ Չէ որ յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է։ Մաղթելով նրանց ամուր ոգի, անսպառ եռանդ և անկոտրում կամք նոր գաղափարներ ու մտահղացումներ իրականացնելու ճանապարհին՝ պատրաստակամություն հայտնեց նպաստել սեփական գյուղի և երկրի զարգացմանն ու հզորացմանն ուղղված երիտասարդների բոլոր ձեռնարկումներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |