ԿՅԱՆՔԻՑ ՎԱՂԱԺԱՄ ՀԵՌԱՑԱՎ ՀՐԱՆՏ ՌԱՖԻԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԸ
31.01.2020 10:56

Ծնվել է 1959թ. օգոստոսի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

1966 -1974թթ. ուսանել է Ակնաղբյուրի ութամյա դպրոցում:

1974-1976թթ. սովորել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1977-1982թթ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը:

1982-1983թթ. դասավանդել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1983-1986թթ.՝ կոմերիտմարզկոմի աշխատակից

1986թ.  ընտրվել է կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար:

1991թ. դեկտեմբերի 28ին Ավետարանոցի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի  պատգամավոր:

1992թ. հունվար՝ Գերագույն խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

1992թ. օգոստոս նշանակվել է ԼՂՀ ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ Ասկերանի վերին ենթաշրջանում:

1999-2005թթ.՝ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովության վերահսկողության բաժնի պետ

2005թ. ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սոցիալական ապահովագրության և մոնիտորինգի բաժնի պետ

2006թ.՝ հիմնադրամի սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի բաժնի պետ

2007թ.  նշանակվել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:

2009թ.  հունիս՝ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ՙՙՍոցիալական ապահովության ծառայություն՚՚ գործակալության պետի տեղակալ:

2009թ. հուլիս՝ շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2012թ. դեկտեմբերի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2013թ. հունվարի 9-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2015թ. հունիսի 11-ից՝ ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է ՙՙՄարտական ծառայություն՚՚ (ԼՂՀ նախագահի թիվ 18 հրամանագիր 07.05.2007թ.), ՙՙԵրախտագիտություն՚՚ (ԼՂՀ նախագահի  թիվ 48 հրամանագիր 01.09.2007թ.) և ՙՙՇուշիի ազատագրման համար՚՚ մեդալներով:

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter