ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՍ
24.03.2012 17:45

    Ռազմահայրենասիրական դաստիարակությունը սովորողների զարգացման գործում կարեւոր դեր է խաղում։ Անհրաժեշտ է ամրապնդել դպրոց-բանակ կապը, աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն։

     Փետրվարի 22-ին՝ հայրենյաց  պաշտպանի օրվա նախօրեին, մենք՝ Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներս, մեր դասղեկ ընկեր Գրիգորյանի, դպրոցի փոխտնօրեն ընկեր Հայրիյանի եւ կազմակերպիչ ընկեր Արզումանյանի հետ այցելեցինք թիվ 46944 զորամաս։ Հանդիպումը ջերմ էր։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն ընկեր Հայրիյանը։ Մայոր Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ շրջեցինք զորամասում։ Զորանոցում ծանոթացանք զինվորների առօրյային։ Եղանք նաեւ ֆիզհրապարակում։ Մայոր Ասլանյանը պատմեց, թե որքան կարեւոր է  լինել խելացի, հայրենասեր ազգի պաշտպան. §Հայրենյաց պաշտպանի օրը բոլորիս տոնն է՝ մեծ թե փոքր, քանզի Հայրենիքը հավասարապես պատկանում է բոլորիս։ Բոլորս էլ զինվոր ենք։ Լինե՛նք իսկական հայրենյաց պաշտպան¦։

     Զրուցելով զինվորների հետ՝ համոզվեցինք,  որ մեր սահմանի պաշտպանվածությունը հուսալի ձեռքերում է, ինչի համար կարող ենք անհոգ լինել։  Զինվորները ստացան մեր կողմից ի խորոց սրտի գրված նամակները։ Լուսանկարներն էլ անմահացրին մեր հանդիպումը։

     Ապա մենք հանդես եկանք համերգային ծրագրով։ Հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված հայրենյաց պաշտպանին։

   Դու զինվոր ես, քառ առյուծ,

   Չես վախենում թշնամուց,

   Պաշտպանում ես դիրքերը

   Փրկում ես մեր երկիրը։

     Զինվորները շատ էին ուրախացել։ Նրանք նույնպես ողջույնի խոսք ասացին։ Համերգի վերջում տղաները մեզ հետ հայրենասիրական երգերի ներքո շուրջպար բռնեցին։ Մեր դպրոցը զորամասի հրամանատարության  կողմից արժանացավ պատվոգրի` աշակերտներին ռազմահայրենասիրական բարձր ոգով դաստիարակելու համար։ Այնքան էինք ուրախացել, որ չէինք ուզում օրը վերջանար։ Սակայն զինվոր պետք է վերադառնար իր սուրբ գործին։

     Այդ օրը հավերժ կնմա մեր սրտերում։ Մենք հեռացանք՝ խոստանալով լինել մեր երկրի խիզախ պաշտպանները եւ սիրել ու պաշտել մեր երկիրը։

Նորագյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter