ԽՈՍՔ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ
14.02.2020 10:57

Գեղեցիկ է, երբ մարդ օժտված է լինում բնական գեղեցկությամբ ինչպես արտաքնապես, այնպես էլ ներքուստ։ Նման մարդու հետ և աշխատելն է հեշտ և հանգիստ վայելելը՝ հաճելի։ Այդ մարդկանցից է Ռայա Ավանեսյանը, ով շուրջ 20 տարի աշխատելով Ջրաղացների համայնքի գյուղապետարանում՝ մշտապես մտահոգված է եղել համագյուղացիների որպիսությամբ ու խնդիրներով։ Ինքն էլ լինելով կարգապահ և պատասխանատու աշխատակից, մշտապես պատասխանատվությամբ

է կատարել իրեն վստահված գործը։

Ռայա Լալայի Ավանեսյանը ծնվել է 1960 թվականին՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ստեփանակերտում անցել է հաշվապահական դասընթացներ: Ավարտելուց հետո աշխատել է Ակնաղբյուրի Կամոյի անվան կոլտնտեսությունում, որպես հաշվապահի օգնական: Ամուսնացել է Ջրաղացներ գյուղի բնակիչ՝ մասնագիտությամբ մեխանիզատոր Վոլոդյա Ավանեսյանի հետ, կազմել գեղեցիկ հայկական ավանդական ընտանիք, որտեղ մեծացել և հայեցի դաստիարակություն են ստացել երեք զավակները։

Ապա Ջրաղացներ գյուղում աշխատանքի է անցել որպես գրադանավար: Ակտիվորեն մասնակցել է գյուղի հասարակական աշխատանքներին:

Կոլտնտեսության ապախոշորացումից հետո որպես հաշվապահ աշխատել է Ջրաղացների §Աշխատանք¦ կոլտնտեսությունում:1999թ. կոլտնտեսությունների լուծարումից հետո  աշխատել է Ջրաղացների համայնքում, որպես աշխատակազմի քարտուղար:

Այդ պաշտոնում  աշխատել է մինչև  2020թ փետրվարի 1-ը;

Ելնելով  առողջական խնդիրներից օրերս Ռայա Ավանեսյանն անցել է վաստակած հանգստի:Գնահատելով նրա ակտիվ գործունեությունը համայնքում և նվիրվածությունը կատարած աշխատանքի հանդեպ՝ համայնքի գյուղապետարանում կազմակերպվեց հրաժեշտի միջոցառում, որտեղ գովասանքի խոսքեր հնչեցին Ռայա Ավանեսյանի հասցեին և բարի ճանապարհ ու առողջություն մաղթեցին նրան:Այնուհետև, համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը՝ հայտնելով իր շնորհակալությունը, Ռայա Ավանեսյանին հանձնեց  համայնքապետարանի կողմից պատրաստված պատվոգիրն ու հուշանվերը:

Ջրաղացների համայնքի աշխատակազմ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter