ՈՒՍՈՒՑԻՉ. ՍԻՐՈ ՈՒ ԱԶՆԻՎ ՀՈՒՆԴԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆ
27.02.2020 09:52

Հազարի մեջ գիսավոր է,

Հոգեսլաց ու տենչագին

Փնտրում է նա լույս գիտութան,

Կանթեղ  հույսի, իմաստության…

§Ուսուցիչն այն անհատն է, ով իր շունչը խառնում է հայոց սուրբ հողին և նմանվում է արարողի: Նրա մեջ հորդում է արարչության լույսը¦: Մանկավարժությունը, հարկավ, այն բնագավառն է, որ պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք, ամեն օր հաշվետու լինել սեփական խղճի ու դաստիարակության առջև: Այն միաժամանակ ստեղծագործություն է՝ յուրահատուկ լուծումներով, նրբերանգներով ու հնարամտության դրսևորումներով: Հանճարեղ  է այն մանկավարժը, ով կարողանում է իր հնարամտությամբ ու պայծառ երևակայությամբ իր սաներին ուղեկցել դեպի նոր կյանք: Տեղին է նշել, որ տարիքը գնահատվում է ոչ թե տարիների գումարումով, այլ նրա գործունեությամբ: Տողերս ճիշտ բնութագրում են Ասկերանի միջնակարգ դպրոցի ՄԿԱԳՏՏ Աիդա Երանոսի Գյանջումյանին: Սիրված մանկավարժի անցած ճանապարհի կարևոր կանգառները սրանք են.

Ծնվել է 1970թ. փետրվարի 27-ին, Ասկերանի շրջանի Փիրջամալ, այժմ` Վարդաձոր գյուղում: Սովորել է

Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում: Դեռևս դպրոցական տարիներին ցուցաբերած նրա ակտիվությունն ու բազմատաղանդ լինելը խոսում էին այն մասին, որ կյանքի դժվարությունները հաղթահարելն ու հաջողության բարձունքները նվաճելը նպատակ պիտի լինեն նրա բովանդակ կյանքի ընթացքում: Դպրոցական տարիներին միշտ աչքի է ընկել շրջանային, հանրապետական օլիմպիադաներում և ռազմամարզական մրցումներում՝ ապահովելով բարձր արդյունքներ: Հաջողությունները շարունակական էին: 1987թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի §Մանկավարժության և հոգեբանության¦ բաժինը: 1988թ. աշխատանքի է ընդունվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի մանկապարտեզում` որպես դաստիարակչուհի:1989-ին տեղափոխվել է շրջկենտրոնի մանկապարտեզը, իսկ 1994թ-ից առ այսօր աշխատում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: 1996-ին նշանակվել է դպրոցի կազմակերպիչ, իսկ 1998-ից աշխատել որպես դասվար։ 2005թ. հանրապետական  §Լավագույն ուսուցիչ¦ մրցույթում հաղթող է ճանաչվել §Լավագույն ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ¦ անվանակարգով: 2002թ-ից դպրոցում ստանձնել է ՄԿԱԳՏՏ պաշտոնը:  2008թ-ին մանկավարժական ընթերցումներում հաղթող է ճանաչվել §Մանկավարժություն և հոգեբանություն¦ թեմայով և §Ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը¦ ենթաթեմայով, և այն հրապարակվել է այդ նույն տարվա գրքում:  2010-ին լինելով դպրոցի §Հայ ասպետ¦ թիմի ղեկավար` մասնակցել է Երևանում անցկացվող հեռուստամրցույթին  և աննախադեպ հաջողությունների հասել՝ ունենալով երեքանգամյա հաղթանակ, որին չի հասել Արցախի և ոչ մի  դպրոցի թիմ: Գյանջումյանի բեղմնավոր գործունեությունը շարունակվեց հետագայում ևս: Քրտնաջան աշատանքներ տանելով ՀՀ-ում անցկացվող այլ հեռուստամրցույթներում աշակերտ պատրաստելու և մասնակցություն ապահովելու համար ոչինչ չի խնայել:  §Ամենախելացին¦ հեռուստամրցույթում նրա աշակերտ Աշոտ Գաբրիելյանը, ցուցաբերելով փայլուն գիտելիքներ, ճանաչվել է խաղի հաղթող՝ բարձր պահելով թե իր ուսուցչի, և թե կրթօջախի անունը: 2011թ.դպրոցի արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար հանրապետությունում զբաղեցրել է  առաջին տեղը: Արժանացել է տարաբնույթ մրցանակների` Ասկերանի շրջվարչակազմի, ՀՀ-ում  §Այբ¦ կրթական հիմնադրամի և շրջանի կրթության բաժնի կողմից՝ բեղուն ու արգասավոր գործունեության համար:

Մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը Գյանջումյանը դարձրել է կյանքի ուղենիշ և անմնացորդ նվիրումով է սրտում ու հոգում անթեղած կրակները փոխանցում մարդկանց: Լինելով աշխատասեր, պրպտող, նորարար ու ստեղծագործ՝ չիբավարարվում իմացածով, այլև մշտապես ձգտում է կատարելության. գիտելիքի իմացության ծովում թևերը պարզած ճախրում է առաջ՝ դեպ նոր հորիզոններ: Նրա միտքը կշռադատված ու սուր է, նպատակային ու ճկուն:

Կյանքի ճիշտ ուղի է ընտրել տիկին Աիդան և բոլորանվեր սիրով ու հավատամքով նվիրված է իր կյանքի պոեզիա դարձած  մանկավարժական սրբազան գործին: Նա կարողանում է կողմնորոշվել ցանկացած իրավիճակում, գիտության բոլոր բնագավառներից ունի ասելիքներ, դժվարությունների առջև երբեք չի ընկրկում, պայքարում ու երբեք չի ընկճվում: Կյանքի փորձություններն ու ոլորանները նրան ավելի են կոփել, ու դրանից չի փոխվել մարդկանց նկատմամբ իրեն բնորոշ գթասիրտ ու կարեկից վերաբերմունքը: Հոգով միշտ երիտասարդ ու գեղեցիկ մեր հերոսուհին լի է կյանքի նկատմամբ անսպառ սիրով ու եռանդով: Քիչ  են այն դեպքերը, երբ մարդ իր մտավոր ողջ հարստությունը պատրաստ է կիսել  մարդկանց հետ՝ ապահովելով բոլորի համար նոր կարողություններ ու հմտություններ: Այո, հենց այդպիսին է նա, ով ջանք չի խնայում ավանդական դարձած միջոցառումների կազմակերպման համար՝ թե դպրոցի աշակերտների, թե նրանց ընտանիքների համար: Նա համոզված է, որ կյանքի հաջողությունների գրավականներից մեկը բարձր ինտելեկտուալ ունակությունների ու տրամաբանական հնարների տիրապետման մեջ է: Աիդան կարողանում է  իր աշակերտների մոտ վստահության ու հավատամքի հասնել,  տիրապետում է հոգու նուրբ լարերի վրա վարպետորեն նվագելու  արվեստին:

Տիկին Աիդայի աշխատանքում դրսևորած նվիրվածությունն ու պատասխանատվությունը ընտանիքում ունեցած նրա հաջողությունների հետ են կապված: Ահավասիկ, սեփական երեխաների  ճիշտ դաստիարակությունը տվեցին իրենց արգասավոր պտուղները: Գյանջումյանը ունի երեք չափահաս զավակներ: Ավագ որդին՝ Սևակը, ստացել է բարձրագույն կրթություն և այսօր պաշտպանության բանակի սպա է: Դուստրը՝ Լիլիթը, նույնպես բարձրագույն կրթություն ունի. ամուսնացած է, ունի երկու երեխա, աշխատում է §Կոնվերս¦ բանկում: Իսկ կրտսեր որդին՝ Հովհաննեսը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է: §Առողջ ընտանիք, առողջ հասարակություն¦ կարգախոսով է առաջնորդվում Ընկեր Գյանջումյանը` իր մեջ ունեցած սերն ու ջերմությունը նվիրաբերելով իր հարազատներին ու մտերիմներին: Նա միաժամանակ լավ  գործընկեր ու խորհրդատու է երիտասարդ ու սկսնակ ուսուցիչների համար: Նա նաև ակտիվ հասարակական գործիչ է, անտարբեր չէ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անդամակից է §Մայրություն¦ հասարակական կազմակերպությանը, §Ազատ հայրենիք¦ կուսակցութան Ասկերանի համայնքի §Կանանց խորհրդի¦ նախագահն է: Զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով` համայնքային կյանքում փոփոխություններ մտցնելու հնարավոր առիթներով:

Ջերմ ու իրական ակնկալիքներով, լավատեսությամբ հուսանք և հավատանք, որ նա մոտ ապագայում կունենա մտավոր-հոգևոր բարիքների առավել բեղուն շրջան: Եվ առավել արգավանդ ու հարուստ կդառնան նրա գալիք տարիները:

Գյանջումյանի կյանքի նկատմամբ հավատամքը այսպիսին է. §Մշտապես լինել որոնումների մեջ համարձակ, ձեռք բերել նորը, ժամանակակիցը, բայց երբեք չգոհանալ ձեռք բերածով` հավատացած լինելով, որ ինքնագովությունը մտավորականի ձախողման առաջին փուլն է¦:

Սիրելի գործընկեր, մաղթում ենք քեզ արևշատություն և ամենայն բարիք՝ քո պատվաբեր աշխատանքում.....

Ասկերանի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter