ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ |
15.03.2020 15:56 |
Ինչպես նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանը՝ մարդկանց հոսը չնայած դանդաղ է, բայց այն գրեթե չի ընդհատվում։ Մարդիկ գալիս են պատասխանատվությամբ, բարձր իրավագիտակցությամբ։ Թերություններ և խախտումներ հանձնաժողովի և թեկնածուների վստահված անձանց կողմից չի արձանագրվել։ Ամեն ինչ ընթանում է օրենքի տարրին համապատասխան։ Տեղին եմ համարում նշել, որ Ասկերանի շրջբուժմիավորման կողմից ընտրական տեղամասն ապահովվել է պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ այլ միջոցներով։ Մենք հետևում ենք ընտրությունների ընթացքին։ Հերթական լրատվությունը կլինի ժամը 20։00-ին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |