ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
25.03.2020 16:17

Ասկերանի շրջանում շարունակվում են իրականացվել ախտահանիչ միջոցառումներ՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի թափանցումը կանխարգելելու և շրջանում համաճարակային վիճակը կայուն պահպանելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրեց շրջանային հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանը՝ շրջանում իրավիճակն ամբողջությամբ գտնվում է հսկողության տակ:

-Բաժնի աշխատողները բաժանվելով խմբերի՝ շրջում են

Ասկերան քաղաքի և շրջանի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, խանութները, սննդի օբյեկտներն ու նախընտրական շտաբերը, ստուգում կատարվող աշխատանքները, տալիս մեթոդական օգնություն:

Նշեմ, որ Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի կողմից պարբերաբար կատարվում են բազմաբնակարան շենքերի, հիմնարկ-ձեռնարկությունների շքամուտքերի ախտահանման աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացնողներին  տրամադրված է համապատասխան արտահագուստ,-շեշտեց Իրադա Խաչատրյանը:

Մարտի 25-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ շրջանի Իվանյանի, Նորագյուղի և Այգեստանի համայնքներում անցկացվեցին ստուգայցեր՝ շրջանի հակահամաճարակային բաժնի սանիտարական բժիշկ Համլետ Աղաբալյանի, բժշկի օգնականների, ախտահանող մասնագետների մասնակցությամբ:

Այցելելով վերոնշյալ համայնքների մի շարք խանութներ ու սննդի օբյեկտներ՝ ստուգվեցին կատարված ախտահանիչ աշխատանքները, տեղերում ծանոթացան հաճախորդների և աշխատողների միջև հիգիենայի կանոնների պահպանմանը: Հակահամաճարակային բաժնի աշխատողների կողմից տրվեցին համապատասխան ցուցումներ, նրանք հորդորեցին ախտահանման միջոցառումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել և առաջնորդվել համապատասխան ուղեցույցով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը պահանջեց հարցին մոտենալ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, քանզի յուրաքանչյուրից է կախված վիրուսի ներթափանցման կանխարգելումը և մեր բնակիչների առողջությունը:

Նշենք, որ ստուգված խանութներում հիմնականում պահպանվում են ախտահանման միջոցառումների բոլոր նորմերը, իսկ որտեղ կային թերացումներ՝ ընդունեցին դիտողություններն ու հանձն առան անմիջապես կատարել հակահամաճարակային բաժնի կողմից տրվող ցուցումները:

Շեշտենք, որ նման ստուգայցեր իրականացվել են նաև Ասկերան քաղաքում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter