ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
30.03.2020 10:36

Նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման և տարածման կանխարգելման, հակահամաճարակային կայուն վիճակն Արցախի Հանրապետությունում պահպանելու,  մարտի 31-ին ԱՀ նախագահական ու ԱԺ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար ԱՀ ԿԸՀ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով` ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:

ԱՀ ԿԸՀ կողմից իրականացվել են շարք միջոցառումներ՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մարտի 29-ին Ասկերանի ՏարԸՀ-ում իրականացվեցին կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի շրջանի 42 համայնքներում ընդգրկված ընտրական տեղամասային կենտրոններում պատրաստ լինեն համապետական ընտրություններն անվտանգ անցկացնելու համար:

Հանձնաժողովականները բոլոր 42 համայնքների ընտրողների  համար նախապատրաստեցին մեկանգամյա օգտագործման դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր, անհատական գրիչներ:

Ինչ խոսք, այսօր յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն ամուր առողջություն ունենալն է և աշխարհում տարածված նոր կորոնավիրուսից հնարավորինս հեռու մնալը:

Ասկերանի ՏարԸՀ հավաստիացնում  է բոլոր ընտրողներին, որ նրանց ընտրությունների ընթացքն ապահովված է առողջության համար անվտանգության կանոններով, միաժամանակ հորդորում է ցուցաբերել լուրջ և պատասխանատու վերաբերմունք:

Կարծում ենք`մեր շրջանի ընտրողներն ակտիվ մասնակցություն կունենան համապետական ընտրություններին, և այն կանցնի պատշաճ մակարդակով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter