ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ԱԿՏԻՎ Է |
31.03.2020 11:25 |
վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ արվել է հնարավոր ամեն ինչ: Ասկերան քաղաքում գործում է մեկ ընտրական տեղամաս, որտեղ ընտրողների թիվը 1614 է։ Այս ընտրական տեղամասում ամենաառաջիններից մեկն իր քաղաքացիական պարտքն է կատարել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Ղեկավարը բարձր է գնահատել քաղաքացիների ակտիվությունը համապետական ընտրություններին։ Ասկերանի համար 2/1 ընտրական տեղամասում ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ ինչպես մայր Հայաստանից, այնպես էլ Արցախի տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող անձինք։ Ընտրություների ընթացքնի ուշի-ուշով են հետևում նախագահի թեկնածուների և կուսակցությունների վստահված անձինք։ Ինչպես տեղեկացանք Ասկերանի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանից, ընտրություններն անցնում են ընտրողների ակտիվ մասնակցությամբ, բոլորը հետևում են սանտարահիգիենիկ կանոններին, վստահված անձանց կողմից որևէ խախտում կամ թերություն այս պահի դրությամբ չի արձանագրվել։ Ժամը 11։00-ին Արցախի Հանրապետության և Ազգային ժողովի ընտրություններին արդեն մասնակցել էր շրջանի ընդհանուր ընտրողների 31.2 տոկոսը կամ 3775 մարդ։ Ասկերանի ընտրական տեղամասում նույն ժամի դրությամբ 450 ընտրող արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Պետք է նշել, որ ասկերանցիները մեծ ակտիվությամբ և համախմբվածության են մասնակցում ընտրություներին։ Նրանցից շատերն այն համոզման են, որ մարդկության առջև ներկայիս ծառացած է մեծ խնդիր, որն ամբողջ աշխարհին մարտահրավեր նետած նոր տեսակի կորոնավիրուսն է, և եթե ոչ համախմբվածությամբ ու միասնությամբ, ապա ինչպես պիտի հաղթահարվի դարի աղետը։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա նրանք համոզված են և ծանոթ բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին, թեկնածուներից յուրաքանչյուրն էլ հաջողելու դեպում լծվելու է Արցախի շենացման գործընթացին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |