ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
31.03.2020 15:07

Ասկերանի շրջանում մեծ ակտիվությամբ շարունակվում են Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները։

Ժամը 14։00-ի դրությամբ շրջանի 12104 ընտրողներից իր քաղաքացիական պարտքն էր արդեն կատարել 6919 ընտրող կամ ընտրողների 57.2 տոկոսը։

Ինչպես տեղեկացրեց Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը շրջանի 42 ընտրական տեղամասերի հետ սերտ կապի մեջ են և ամեն ինչ վերահսկվում է։ Բոլոր

ընտրական տեղամասերում ընտրությունների ընթացքին հետևում են նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի կուսակցությունների վստահված անձինք, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ այս պահի դրությամբ որևէ իրավախախտման մասին ահազանգ կամ դեպք չի գրանցվել։ Նա նաև հայտնեց, որ ամեն ինչ ընթանում է օրենքով սահմանված կարգով, ընտրությունները սանտիտարահիգիենիկ պատշաճ մակարդակով անցկացնելուն հետևում են բոլորը։

Նորագյուղի 2/29 ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 1054 է։ Ժամը 14։00-ին այստեղ 620 ընտրող արդեն կատարել էր իր ընտրությունը և իր քվեն տվել նախընտրած թեկնածուին։ Այս ընտրատեղամասում նույնպես մեծ ակտիվություն էր նկատվում։ Ժամը 13 անց 20-ին ընտրատեղամաս ներկայացավ Նորագյուղի ամենատարեց բնակիչը՝ 95 ամյա Հերսիկ տատիկը, ով նաև առանց որևէ մեկի օգնության կատարեց իր ընտրությունը։ Հերսիկ տատիկը մաղթանքներից բացի նաև օրհնանք տվեց արցախցիներին և ցանկություն հայտնեց Արցախը տեսնել ամուր և հուսալի ձեռքերում։

Նույն ժամանակահատվածում Ասկերանի 2/1 ընտրական տեղամասում 850 ընտրող արդեն կատարել իր քաղաքացիական պարտքը։ Նշեմ, որ այս ընտրատեղամասում գործում է տեսաձայնային հեռարձակում՝ օնլայն եղանակով։

Մենք շարունակում ենք հետևել ընտրությունների ընթացքին։ Հաջորդ տեղեկատվությանը սպասեք ժամը 17։30-ին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter