ԱՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ |
02.04.2020 10:30 |
Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին ԱՀ Նախագահի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 104 հազար 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728 կամ 73.5%-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %: Այսպիսով՝ Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %, Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %, Սերգեյ Ամիրյան՝ 106 ընտրող կամ 0.2 %, Դավիթ Բաբայան՝ 587 ընտրող կամ 0.8%, Բելլա Լալայան՝ 162 ընտրող կամ 0.2%, Արայիկ Հարությունյան՝ 36076 կամ 49.26 %, Հայկ Խանումյան՝ 962 ընտրող կամ 1.3%, Դավիթ Իշխանյան՝ 1873 ընտրող կամ 2.56 %, Վահան Բադասյան՝ 743 ընտրող կամ 1%, Մասիս Մայիլյան՝ 19360 կամ 26.4%, Աշոտ Ղուլյան՝ 1683 ընտրող կամ 2.3%, Ռուսլան Իսրայելյան՝ 368 ընտրող կամ 0.5%, Աշոտ Դադայան` 198 ընտրող կամ 0.3%, Մելսիկ Պողոսյան՝ 141 ընտրող կամ 0.2%: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50 տոկոս գումարած մեկ ձայնը, ապա անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Ինչ վերաբերում է ԱԺ խորհրդարանական ընտրություններին, ապա կայացած ընտրությունների նախնական արդյունքներով Արցախի նոր խորհրդարան Է անցնում 5 քաղաքական թիմ: Ընտրողների թիվը կազմել է 104 350, իսկ քվեարկությանը մասնակցել է 76 712 ընտրող: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2418 կամ 2,8 տոկոս: ԱԺ-ում ընտրված են համարվում կուսակցությունների համար 5 տոկոսի շեմը, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսի շեմը հաղթահարած ուժերը: Ըստ այդմ, խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական թիմ: Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները, որոնցից առաջին 5-ը կլինեն նոր ԱԺ-ում. ՙԱզատ հայրենիք-ՔՄԴ՚ դաշինք (Արայիկ Հարությունյան) - 29688 ձայն (40.4 տոկոս) ՙՄիասնական հայրենիք՚ կուսակցություն (Սամվել Բաբայան) - 17365 ձայն (23.63 տոկոս) ՙԱրցախի Արդարություն կուսակցություն՚ (Վիտալի Բալասանյան) - 5865 ձայն (7.9 տոկոս) ՀՅԴ - 4717 ձայն (6.4 տոկոս) Արցախի ժողովրդավարական կուսակցություն (Աշոտ Ղուլյան) - 4269 ձայն (5.81 տոկոս) ԿԸՀ նախնական տվյալներով ՙԱզատ Հայրենիք՚ ՔՄԴ դաշինքը կունենա 16 մանդատ, ՙՄիասնական Հայրենիք՚ կուսակցությունը՝ 9 մանդատ, ՙԱրցախի արդարություն՚ և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|