ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ… |
13.04.2020 15:34 |
Ինչպես մեզ տեղեկացրեց ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Գարիկ Պետրոսյանը` մեր շրջանում ևս իրականացվել են այդ աշխատանքները: Շրջանի 63 տարին լրացած չաշխատող միայնակ 44 քաղաքացիներ ստացել են մեկ ամսվա համար պարենամթերք ու հիգիենիկ պարագաներ: Մեկնարկը տրվել է Ասկերան քաղաքից, Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատողները քաղաքացիներին ներկայացել են բժշկական դիմակներով ու ձեռնոցներով` պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Ինչ խոսք, ճակատագրի բերումով միայնակ մնացած քաղաքացիներն անչափ զգացված էին իրենց հանդեպ դրսևորած մարդասիրական վերաբերմունքից, քանզի նրանցից շատերն ունեն առողջական խնդիրներ և այս օրերին տանից դուրս գալ, կնշանակի` վտանգել իրենց կյանքը: Տատիկներն ու պապիկները միայն մի ցանկություն ունեն. նոր տեսակի կորոնավիրուսը շուտ վերանա և մարդիկ անցնեն իրենց բնականոն կյանքին: Միաժամանակ նրանք գիտակցում են, որ յուրաքանչյուրը պետք է պահպանի ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող բոլոր հրահանգները և ցուցումները: Առողջ լինենք… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|