ԱԺԿ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
24.03.2012 17:58

   Մարտի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կայացավ ԱԺԿ շրջանային խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները: Օրակարգի հարցը խորհրդի նոր նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նախագահ Ռոմելա Գրիգորյանը դիմում էր ներկայացրել նախագահի պաշտոնից ազատվելու մասին: Առաջարկվեց Սլավիկ Առուշանյանի թեկնածությունը: Խորհրդի անդամները միաձայն շրջանային խորհրդի նախագահ ընտրեցին Սլավիկ Առուշանյանին: Այնուհետեւ քննարկվեցին ԱԺԿ առաջիկա կոնֆերանսի հետ կապված հարցեր:   

   Սլավիկ Առուշանյանը հույս հայտնեց, որ առաջիկայում շրջանային խորհուրդն ավելի ակտիվ գործունեություն կծավալի եւ շրջանում կբարելավվեն կուսակցության աշխատանքները:

Սեփ. լրատվություն

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter