ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
10.04.2020 16:33

Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում 2020 թվականին Ասկերան քաղաքում և շրջանի բնակավայրերում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվելու։ Ներկայում Ասկերանում ընթացքի մեջ են երեք բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները։ Դրանց զուգահեռ քաղաքի Ստեփանյան

 10դ1 և 10դ2 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի կիսանկուղներում և ձեղնահարկերում ընթանում են վերապլանավորման և վերանորոգման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից՝ հիշյալ շենքերի առաջին և տանիքային հարկերը հարմարեցվում են բնակելի տան պայմաններին համապատասխան, որոնք արտոնյալ կարգով տրամադրվելու են կարգավիճակ ունեցող՝ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին։ Ընդհանուր առմամբ վերակառուցվելու է 8 բնակարան։ Բացի դրանից քաղաքում նախատեսվում է կառուցել ևս չորս բազմաբնակարան շենք, որից երկուսը զինվորականների համար։

-Քաղաքում բավականին շատ են բնակարանային պայմանների բարելավման, բնակելի տան կարիք ունեցող քաղաքացիները։ Այդ իսկ պատճառով բազմաբնակարան երեք շենքերի շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո, եթե դարձյալ պահանջարկ կլինի՝ երկու բազմաբնակարան շենք ևս կկառուցվի։ Եվս երկու շենք կկառուցվի զինվորականների համար։ 2020 թվականը քաղաքի համար բեկումնային է լինելու բնակարանաշինության տեսանկյունից։ Ընթացիկ տարում կտրվի նաև մշակույթի պալատի շինարարության մեկնարկը,- ասաց քաղաքապետը։

Խոսելով բնակարանների շուկայական արժեքից և դրանց տրամադրման կարգից Հ. Շամիրյանը նշեց, որ կարգավիճակ ունեցող քաղաքացիներին (զոհված ազատամարտիկների հարազատներ, 1-ին կարգի հաշմանդամներ, փախստականներ և բազմազավակ ընտանիքներ՝ կարգը հաստատված է ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ) բնակարաններն, ըստ ամենայնի, կտրամադրվեն արտոնյալ կարգով։ Շինարարության պատվիրատուն Արցախի ներդրումային հիմնադրամն է։ Այս կառույցի միջոցով էլ իրականացվելու է բնակարանների տրամադրման գործընթացը։

-Շինարարական աշխատանքները մշտապես գտնվում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, ավագանու անդամների հետ միասին հաճախակի ենք լինում շինհարթակներում, հետևում ճարտարապետական նորմերի պահպանմանը։ Այժմ Ասկերանի Բերդ թաղամասում ընթանում են էլեկտրաֆիկացման աշխատանքներ։ Շուտով կմեկնարկեն Շահումյան 76 շենքի բակի բարեկարգման աշխատանքները։ Այս գործընթացքը շարունակական բնույթ կկրի և քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքի բակերը կբարեկարգվեն,- նշեց քաղաքապետը, հավելելով, որ բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջը։

Ասկերանում և ընդհանրապես շրջանի տարածքում կապիտալ ներդրումների ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների մասին տեղեկություններ իմանալու համար դիմեցինք Ասկերանի շրջվարչակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանին։ 2019 թվականին, ինչպես և նախորդրող տարիներին շրջանի տարածքում իրականացրված շինարարական աշխատանքների առյուծի բաժինը հասնում է պետական պատվերով իրականացված ներդրումներին։

- ԱՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և ֆինանսական այլ աղբյուրների հաշվին որոշակի աշխատանքներ են իրականացվել կապիտալ շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի բնակավայրերում աղետից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնմանն աջակցելու համար շինանյութերով օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այդ ծրագրերն իրենց շարունակությունն են ունենալու այս տարի ևս։ Ինչ վերաբերում է Ասկերան քաղաքին՝ նշեմ, որ քաղաքի կենտրոնական մասում շարունակվում են աշխատանքներ տարվել բազմաբնակարան երեք շենքերի շինարարության ուղղությամբ: Ներկա դրությամբ ընթանում են երկրորդ շենքի չորրորդ և երրորդ շենքի երկրորդ հարկերում խորանարդիկ քարերից պատի շարվածքի, իսկ առաջին շենքի երկրորդ հարկաբաժնում երկաթբետոնե սյուների ամրանակմախքների մոնտաժման աշխատանքներ: Շինհրապարակում շարունակվում է խորանարդիկ քարերի և բազմախոռոչ երկաթբետոնե սալերի պահեստավորումը: Մեր ամենօրյա վերահսկողության տակ են գտնվում բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները, որոնք ընթանում են ըստ գրաֆիկի և կավարտվեն տարեվերջին,- ասաց Ա. Ավանեսյանը։

Անահիտ Պետրոսյա

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter