ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
24.03.2012 18:04 |
Մարտի 19-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար ê»ñ·»Û ¶ñÇ·áñÛ³ÝÇ մոտ հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչները, Ասկերանի §Կոմունալ տնտեսություն¦, §Ղարաբաղ տելեկոմ¦, Ասկերանի §Արցախէներգո¦ ՓԲԸ-ի տնօրենները, Խրամորթի, Բերքաձորի, Իվանյանի, Խնապատի, Այգեստանի համայնքների ղեկավարները: Հիմնական հարցը կապված էր Տիգրանակերտից մինչեւ Այգեստան անցնող մայրուղáõ մերձակա տարածքների անմխիթար եւ կեղտոտ վիճակի հետ: Քննարկման արդյունքում որոշվեց կատարել ¹»åÇ Ù³Ûñ³ù³Õ³ù ï³ÝáÕ Ù³ÛñáõÕáõ սանմաքրման աշխատանքներ: Վարչակազմի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան բաժիններին, շահագրգիռ եւ իրավասու մարմիններին: Մարտի 20-ին շրջվարչակազմի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվեցին Ասկերանի տարածքով անցնող մայրուղու երկայնքով երկկողմանի սանմաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել վերը նշված համայնքների բնակիչները, Ասկերանի հիմնարկ ձեռնարկություն-ների աշխատողները, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի, բաժինների վարիչների եւ հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ: Սեփ. լրատվություն |