ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ |
06.05.2020 16:41 |
Գաղտնիք չէ, որ պատմության մեջ բոլոր սերունդների գերխնդիրը եղել և մնում է հզոր և ապահով Հայրենիք ունենալն ու սերունդներին ավելի զորեղ երկիր կտակելը։ Այդ ճանապարհին բազմաթիվ ճակատագրեր են խեղաթյուրվել, անհայտնության մեջ հայտնվել, սակայն գերադասելին եղել և մնացել է Հայրենիքի շահը, որը բարձր է դասվել անձնականից։ Ու հազարավոր կյանքերի գնով պարտադրվել է այնքան սպասված ու բաղձալի խաղաղությունը։ Եվ այսօր, կարծես թե հայտնվել ենք քաոսային այնպիսի վիճակում, երբ չենք կարողանում գնահատել մարդու մեջ Մարդուն, այլ ընկած ենք ունաÛնության ետևից՝ փառք, հարստություն, դիրք… Մինչդեռ քչերս ենք ճանաչում մեր շրջապատում ապրող և արարող անձնավորությունների, որոնց ջանքերի, անձնուրացության, հաճախ նաև ինքնամոռացության շնորհիվ ապրում ենք ազատ երկրում։ Նորանկախ պետության պատմության կերտման ճանապարհին ունեցել ենք հերոսներ, ովքեր խիզախելով արտաքին թշնամու դեմ՝ հաղթանակել են, ու շարունակել անխոնջ ու անմնացորդ նվիրվածությամբ իրենց ծառայությունը Հայրենիքին։ Ասել է թե՝ պատերազմը տեղափոխվեց տնտեսական դաշտ, ու պարտավոր էին պատվով դուրս գալ այստեղ ևս։ Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքը շրջանի երիտասարդ համայնքներից է, և համայնքի ղեկավարի ղեկը ստանձնած Մանվել Պետրոսյանի համար համայնքի զարգացումն ու բարգավաճումը հոգու պարտք է ու վեհ նպատակ։ Մարտական հարուստ ուղի անցած ազատամարտի վետերանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, Արցախի Հանրապետության §Արիություն¦, ՀՀ §Մարտական ծառայություն¦, §Մայրական երախտագիտություն¦, §Վազգեն Սարգսյան¦ և մի շարք այլ մեդալներով։ Բայց լավագույն պարգևը եղել և մնացել է մարտական ընկերների, իր սիրելի զինվորների սերն ու հարգանքը, որը վայելում է մինչ օրս... - Մարտական ուղիս սկսել եմ 1988-ից՝ ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերից։ 1991 թվականին §Արցախ¦ հայրենակցական միության աջակցությամբ որպես ջոկատի հրամանատար մի խումբ կամավորների հետ Երևանից տեղափոխվել եմ հայրենի Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը և կազմակերպել գյուղի ինքնապաշտպանությունը։ 1993-ին ծառայության եմ անցել ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանի 35383 գնդի 5-րդ գումարտակում՝ որպես 3-րդ վաշտի հրամանատար, ունեմ լեյտենանտի կոչում։ Մասնակցել եմ մի շարք գյուղերի ազատագրական և պաշտպանական մարտերի, հակառակորդի բազմաթիվ կրակակետերի ոչնչացմանը,- անցած մարտական ուղու մասին դժվարությամբ ու համեստորեն պատում է Մ. Պետրոսյանը։ Ով գիտե՝ այդ դժվարին ու դաժան տարիների մասին խոսելիս ինչպիսի՞ հիշողություններ են արթնանում վաշտի հրամանատարի մոտ… Եվ երբ կրկին սև ամպեր են կուտակվել Հայրենիքի երկնակամարում, նա առանց երկմտելու առաջնագիծ է շտապել։ Այդպես էր 2014-ի օգոստոսին, 2016-ի ապրիլին… Թշնամին կրկին դավեր էր նյութում, և Արցախում համառ դիմադրության արժանալուց հետո, փորձեց սահմանը մխրճել ՀՀ Տավուշի մարզի մարտական դիրքերի կողմից։ Արցախից օգնության շտապած ազատամարտիկների շարքերում էր նաև Մանվել Պետրոսյանը, ով ընկերների հետ միասին օրեր շարունակ մարտական հենակետերում հերթապահություն էր իրականացնում, քաջալերում Հայրենիքի երիտասարդ պաշտպաններին։ -Ամեն մարդ յուրովի է պատկերացնում, թե ինչ է Հայրենիքը։ Ինձ համար Հայրենիքը պաշտամունքի առարկա է։ Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների ու դա ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով,- նշում է զրուցակիցս։ Առանց պայմանների էլ Մանվել Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունից հասել է Արցախ, քանզի Հայրենիքի լինել չլինելու հարցը օրհասական էր դարձել։ Փառահեղ հաղթանակից հետո ընտանիքով բնակություն է հաստատել վերաբնակեցվող Ուղտասար գյուղում։ 2006-ից ստանձնել է գյուղի ազատամարտի վետարանների միության նախագահի պաշտոնը, իսկ 2015 թվականին՝ ընտրվել, իսկ 2019-ին վերընտրվել է Ուղտասարի համայնքի ղեկավար։ Նորաստեղծ համայնք, վերաբնակեցվող գյուղ, բազմաթիվ չլուծված խնդիրներ… Ու մարտադաշտում խիզախած հրամանատարը պարտավոր էր պատվով հաղթահարել ծառացած դժվարությունները… Ուղտասարի համայնքի վարչական տարածքը կազմում է 1159.8հա, որից 962.9հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն են։ Համայնքի տնտեսության կարևորագույն ճյուղը գյուղատնտեսությունն է, որով զբաղված է բնակչության հիմնական մասը։ - 2019 թվականը գյուղատնտեսության բնագավառում բնութագրվել է որպես միջին ցուցանիշների տարի։ Համայնքի աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքսերը կազմել են 301.4հա, որից ստացվել է 17110ց համախառը բերք։ Իսկ այգեգործության բնագավառում համայնքում աճ է արձանագրվել։ Անասնապահության ոլորտում մանր եղջերավորների քանակի նվազմանը զուգընթաց աճել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Թռչունների քանակը համայնքում ևս աճել է։ Նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել է խոզերի գլխաքանակը։ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի վարչական տարածքում առկա է 198.3հա նռան այգի, որից 67.6հա բերքատու, իսկ 130.7հա նորատունկ է։ Նախորդ տարվա համեմատ նռան այգիներն ավելացել են 39.3 հեկտարով։ 12.5հա խաղողի այգիներից ստացվել է 270ց խաղող։ Բերքի իրացման խնդիր չի առաջացել,- ասաց համայնքի ղեկավարը։ ԱՀ կառավարության և §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2018 թվականին շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցական շենքը։ Համայնքում ընթացքի մեջ են խմելու ջրի նոր խողովակաշարի կառուցման աշխատանքները, որոնք կատարված են 80 տոկոսով։ Համայնքի բյուջեի միջոցներով լուսավորվել է գյուղի 90 տոկոսը, նախատեսվում է առաջիկայում ավարտին հասցնել ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ցանկապատվել է գերեզմանատունը, պարբերաբար բարեկարգվում են գյուղամիջյան ճանապարհները, անցկացվում են սանիտարական մաքրման շաբաթօրյակներ։ 2019 թվականին համայնքի 8 ընտանիք ստացել է տարբեր տեսակի շինանյութ՝ 1.301.554 դրամ ընդհանուր արժողությամբ։ Բազմազավակ երեք ընտանիք ապահովվել է նորակառույց բնակելի տնով։ Նախատեսվում է համայնքում կառուցել արտեզյան 2 ջրհոր։ 1 ջրհորի կառուցման համար արտեզյան հորի հորատման նախագծային աշխատանքներն ավարտված են և համայնքի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն։ Շուտով կսկսվեն հորատման և խողովակաշարի կառուցման աշխատանքները։ - 2019 թվականին համայնքային բյուջեն կատարվել է 100 տոկոսով, և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, այդ ցուցանիշը միշտ բարձր պահելու համար։ Իսկ համայնքի տարեսկզբի ազատ մնացորդը, որը կազմել է 2 464 713 դրամ, ավագանու անդամների առաջարկությամբ կուղղվի ոռոգման ներքին ցանցի աշխատանքների իրականացմանը,- ասաց Մ. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հույս ունի բարերարների և կառավարության աջակցությամբ ապագայում համայնքում ունենալ մանկապարտեզի և համայնքային կենտրոնի շենքեր, որոնց կարիքը խիստ զգացվում է։ Գյուղում բնակչության աճի դինամիկա կա, համայնքի ղեկավարն էլ անում է հնարավորինս բնակիչների հոգսերը թեթևացնելու համար։ Համայնքի կարևորագույն խնդիրներից է երիտասարդներին բնակարանով ապահովելու հարցը։ Այս ուղղությամբ համայնքի ղեկավարը մեծ հույսեր է կապում ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի սոցիալական ոլորտին ուղղված ծրագրերի հետ։ Մ. Պետրոսյանը համոզված է, եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, իսկ դրանում նա կասկած չունի, գյուղական բնակավայրերում կյանքը նոր թափ կառնի։ Լուծել բնակիչներին մտահոգող խնդիրները և հասնել նրան, որպեսզի ուղտասարցիներն ապրեն ինքնաբավ ու բարեկեցիկ կյանքով՝ համայնքի ղեկավարի գերակա խնդիրն է, որոնց ուղղված են նրա բոլոր ջանքերը։ Անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազատ Արցախի գրկում ծաղկի Ուղտասարը՝ սա է համայնքի ղեկավարի առաջիկա 4 տարվա նշանաբանը։ Լիահույս ենք, որ փառավոր մարտական ուղի անցած հրամանատարը կխիզախի նաև խաղաղության պայմաններում և Արցախի գեղատեսիլ վայրերից մեկում հաստատված Ուղտասարն օր-օրի էլ ավելի կշենանա ու կզարգանա։ Գաղտնիք չէ, որ պատմության մեջ բոլոր սերունդների գերխնդիրը եղել և մնում է հզոր և ապահով Հայրենիք ունենալն ու սերունդներին ավելի զորեղ երկիր կտակելը։ Այդ ճանապարհին բազմաթիվ ճակատագրեր են խեղաթյուրվել, անհայտնության մեջ հայտնվել, սակայն գերադասելին եղել և մնացել է Հայրենիքի շահը, որը բարձր է դասվել անձնականից։ Ու հազարավոր կյանքերի գնով պարտադրվել է այնքան սպասված ու բաղձալի խաղաղությունը։ Եվ այսօր, կարծես թե հայտնվել ենք քաոսային այնպիսի վիճակում, երբ չենք կարողանում գնահատել մարդու մեջ Մարդուն, այլ ընկած ենք ունայնության ետևից՝ փառք, հարստություն, դիրք… Մինչդեռ քչերս ենք ճանաչում մեր շրջապատում ապրող և արարող անձնավորությունների, որոնց ջանքերի, անձնուրացության, հաճախ նաև ինքնամոռացության շնորհիվ ապրում ենք ազատ երկրում։ Նորանկախ պետության պատմության կերտման ճանապարհին ունեցել ենք հերոսներ, ովքեր խիզախելով արտաքին թշնամու դեմ՝ հաղթանակել են, ու շարունակել անխոնջ ու անմնացորդ նվիրվածությամբ իրենց ծառայությունը Հայրենիքին։ Ասել է թե՝ պատերազմը տեղափոխվեց տնտեսական դաշտ, ու պարտավոր էին պատվով դուրս գալ այստեղ ևս։ Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքը շրջանի երիտասարդ համայնքներից է, և համայնքի ղեկավարի ղեկը ստանձնած Մանվել Պետրոսյանի համար համայնքի զարգացումն ու բարգավաճումը հոգու պարտք է ու վեհ նպատակ։ Մարտական հարուստ ուղի անցած ազատամարտի վետերանը Հայրենքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, Արցախի Հանրապետության §Արիություն¦, ՀՀ §Մարտական ծառայություն¦, §Մայրական երախտագիտություն¦, §Վազգեն Սարգսյան¦ և մի շարք այլ մեդալներով։ -Մարտական ուղիս սկսել եմ 1988-ից՝ ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերից։ 1991 թվականին §Արցախ¦ հայրենակցական միության աջակցությամբ որպես ջոկատի հրամանատար մի խումբ կամավորների հետ Երևանից տեղափոխվել եմ հայրենի Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը և կազմակերպել գյուղի ինքնապաշտպանությունը։ 1993-ին ծառայության եմ անցել ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանի 35383 գնդի 5-րդ գումարտակում՝ որպես 3-րդ վաշտի հրամանատար, ունեմ լեյտենանտի կոչում։ Մասնակցել եմ մի շարք գյուղերի ազատագրման և պաշտպանական մարտերի, հակառակորդի բազմաթիվ կրակակետերի ոչնչացմանը,- անցած մարտական ուղու մասին դժվարությամբ ու համեստորեն պատում է Մ. Պետրոսյանը։ Ով գիտե՝ այդ դժվարին տարիների մասին խոսելիս ինչպիսի՞ հիշողություններ են արթնանում վաշտի հրամանատարի մոտ… Եվ երբ կրկին սև ամպեր են կուտակվել Հայրենիքի երկնակամարում, նա առանց երկմտելու առաջնագիծ է շտապել։ Այդպես էր 2014-ի օգոստոսին, 2016-ի ապրիլին… Թշնամին կրկին դավեր էր նյութում, և Արցախում համառ դիմադրության արժանալուց հետո, փորձեց սահմանը մխրճել ՀՀ Տավուշի մարզի մարտական դիրքերի կողմից։ Արցախից օգնության շտապած ազատամարտիկների շարքերում էր նաև Մանվել Պետրոսյանը, ով ընկերների հետ միասին օրեր շարունակ մարտական հենակետերում հերթապահություն էր իրականացնում, քաջալերում Հայրենիքի երիտասարդ պաշտպաններին։ -Ամեն մարդ յուրովի է պատկերացնում, թե ինչ է Հայրենիքը։ Ինձ համար Հայրենիքը պաշտամունքի առարկա է։ Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների ու դա ապացուցել ոչ թե խոսքով, այլ գործով,- նշում է զրուցակիցս։ Առանց պայմանների էլ Մանվել Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունից հասել է Արցախ, քանզի Հայրենիքի լինել չլինելու հարցը օրհասական էր դարձել։ Փառահեղ հաղթանակից հետո ընտանիքով բնակություն է հաստատել վերաբնակեցվող Ուղտասար գյուղում։ 2006-ից ստանձնել է գյուղի ազատամարտի վետարանների միության նախագահի պաշտոնը, իսկ 2015 թվականին՝ ընտրվել, իսկ 2019-ին վերընտրվել է Ուղտասարի համայնքի ղեկավար։ Նորաստեղծ համայնք, վերաբնակեցվող գյուղ, բազմաթիվ չլուծված խնդիրներ… Ու մարտադաշտում խիզախած հրամանատարը պարտավոր էր պատվով հաղթահարել ծառացած դժվարությունները… Ուղտասարի համայնքի վարչական տարածքը կազմում է 1159.8հա, որից 962.9հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն են։ Համայնքի տնտեսության կարևորագույն ճյուղը գյուղատնտեսությունն է, որով զբաղված է բնակչության հիմնական մասը։ -2019 թվականը գյուղատնտեսության բնագավառում բնութագրվել է որպես միջին ցուցանիշների տարի։ Համայնքի աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքսերը կազմել են 301.4հա, որից ստացվել է 17110ց համախառը բերք։ Իսկ այգեգործության բնագավառում համայնքում աճ է արձանագրվել։ Անասնապահության ոլորտում մանր եղջերավորների քանակի նվազմանը զուգընթաց աճել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Թռչունների քանակը համայնքում ևս աճել է։ Նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել է խոզերի գլխաքանակը։ 2020թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի վարչական տարածքում առկա է 198.3հա նռան այգի, որից 67.6հա բերքատու, իսկ 130.7հա նորատունկ է։ Նախորդ տարվա համեմատ նռան այգիներն ավելացել են 39.3 հեկտարով։ 12.5հա խաղողի այգիներից ստացվել է 270ց խաղող։ Բերքի իրացման խնդիր չի առաջացել,- ասաց համայնքի ղեկավարը։ ԱՀ կառավարության և Հայաստան համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ 2018 թվականին շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցական շենքը։ Համայնքում ընթացքի մեջ են խմելու ջրի նոր խողովակաշարի կառուցման աշխատանքները, որոնք կատարված են 80 տոկոսով։ Համայնքի բյուջեի միջոցներով լուսավորվել է գյուղի 90 տոկոսը, նախատեսվում է առաջիկայում ավարտին հասցնել ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ցանկապատվել է գերեզմանատունը, պարբերաբար բարեկարգվում են գյուղամիջյան ճանապարհները, անցկացվում են սանիտարական մաքրման շաբաթօրյակներ։ 2019 թվականին համայնքի 8 ընտանիք ստացել է տարբեր տեսակի շինանյութ՝ 1.301.554 դրամ ընդհանուր արժողությամբ։ Բազմազավակ երեք ընտանիք ապահովվել է նորակառույց բնակելի տնով։ Նախատեսվում է համայնքում կառուցել արտեզյան 2 ջրհոր։ 1 ջրհորի կառուցման համար արտեզյան հորի հորատման նախագծային աշխատանքներն ավարտված են և համայնքի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն։ Շուտով կսկսվեն հորատման և խողովակաշարի կառուցման աշխատանքները։ -2019 թվականին համայնքային բյուջեն կատարվել է 100 տոկոսով, և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, այդ ցուցանիշը միշտ բարձր պահելու համար։ Իսկ ազատ մնացորդը, որը կազմել է 2 464 713 դրամ, ավագանու անդամների առաջարկությամբ կուղղվի ոռոգման ներքին ցանցի աշխատանքների իրականացմանը,- ասաց Մ. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հույս ունի բարերաների և կառավարության աջակցությամբ ապագայում համայնքում ունենալ մանկապարտեզի և համայնքային կենտրոնի շենքեր, որոնց կարիքը խիստ զգացվում է։ Գյուղում բնակչության աճի դինամիկա կա, համայնքի ղեկավարն էլ անում է հնարավորինս բնակիչների հոգսերը թեթևացնելու համար։ Համայնքի կարևորագույն խնդիրներից է երիտասարդներին բնակարանով ապահովելու հարցը։ Այս ուղղությամբ համայնքի ղեկավարը մեծ հույսեր է կապում ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի սոցիալական ոլորտին ուղղված ծրագրերի հետ։ Մ. Պետրոսյանը համոզված է, եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, իսկ դրանում նա համոզված է, գյուղական բնակավայրերում կյանքը նոր թափ կառնի։ Լուծել բնակիչներին մտահոգող խնդիրները և հասնել նրան, որպեսզի ուղտասարցիներն ապրեն ինքնաբավ ու բարեկեցիկ կյանքով՝ համայնքի ղեկավարի գերակա խնդիրն է, որոնց ուղղված են նրա բոլոր ջանքերը։ Անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազատ Արցախի գրկում ծաղկի Ուղտասարը՝ սա է համայնքի ղեկավարի առաջիկա 4 տարվա նշանաբանը։ Լիահույս ենք, որ փառավոր մարտական ուղի անցած հրամանատարը կխիզախի նաև խաղաղության պայմաններում և Արցախի գեղատեսիլ վայրերից մեկում հաստատված Ուղտասարն օր-օրի էլ ավելի կշենանա ու կզարգանա։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |