ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
06.05.2020 17:47

Մայիսի 6-ին կայացավ շրջանային հակահրդեհային անվտանգության հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Ելույթ ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը: Նա ներկայացրեց կատարված աշխատանքները և խոսեց ապագա անելիքների մասին՝ կանգ առնելով նաև նախորդ տարվա փորձի և դրանից բխող բացթողումներն ու թերությունները շտկելու վրա:

Նա տեղեկացրեց, թե հակահրդեհային-նախազգուշական ինչպիսի միջոցառումներ են նախատեսվում: Դրանք են՝շրջանի համայնքների վարչական տարածքներում և դրանց սահմաններից դուրս դաշտամիջյան ճանապարհների մաքրում, ցանքատարածքների շուրջ հերկի կատարում: Պետք է չորս տրակտորավարների հետ աշխատանքային պայմանագրեր կնքել մեկ ամիս ժամկետով՝ ներառելով հերթապահությունները:

Հանձնաժողովի անդամները հայտնեցին իրենց կարծիքները, մանրամասն քննարկեցին հետագա անելիքները:

Արթուր Հարությունյանն առաջարկեց շատ սեղմ ժամկետում որոշել ըստ տեղամասերի հակահրդեհային-նախազգուշական միջոցառումների շրջանակներում ցանքատարածքների շուրջ հերկի կատարման ծավալները, հանձնաժողովի անդամներով շրջել այդ տարածքները՝ տեղերում ավելի հստակ կարծիք կազմելու և անելիքները ճշտելու համար:

Նա հանձնարարականներ տվեց հանձնաժողովականներին և հորդորեց անել ամեն ինչ, որպեսզի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անցնի անկորուստ և անվտանգ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter