ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
10.07.2020 12:45

Հուլիսի 9-ին կայացավ Ասկերանի շրջանի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Օրակարգի առաջին հարցը շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների տների վերանորոգման հարցն էր, որի շուրջ հանդես եկավ հանձնաժողովի նախագահը:

Բնակելի տների վերանորոգման համար Նորագյուղի

բնակիչներ Մարո Գրիգորյանին և Մալետա Մարտիրոսյանին տրամադրվել է փոխհատուցում, իսկ շրջանի Դաշուշենի, Խնապատի, Ավետարանոցի և Նախիջևանիկի համայնքներում չորս զոհված ազատամարտիկների ընտանիքների համար արդեն սկսված են բնակելի տների վերանորոգման աշխատանքները:

Արթուր Հարությունյանը ներկայացրեց հանձնաժողովին հասցեագրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված ութ քաղաքացիների փաստաթղթեր՝տեղեկացնելով, որ հանձնաժողովի անդամներն այցելել են նրանց տները, տեղերում ծանոթացել իրավիճակին ու կազմել համապատասխան կարծիքներ:

Առանձին-առանձին քննարկելով դիմումները՝ հանձնաժողովի բոլոր անդամները հայտնեցին իրենց տեսակետները և ըստ առաջնահերթության հաշվառման մեջ առան դիմումատուներին:

Օրակարգի երկրորդ հարցը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացքավորված վարչական գործի վճռի քննարկման մասին էր: Վճիռը, որը ներկայացրեց հանձնաժողովի անդամ, շրջվարչակազմի աշխատակազմի իրավաբան, գլխավոր իրավախորհրդատու Քրիստինա Գաբրիելյանը, ընդունվեց ի գիտություն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter