ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
16.07.2020 12:32 |
Ասկերանի շրջանում շարունակվում են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները: Նշենք, որ 2020 թվականի բերքի տակ շրջանում ցանվել է 12065.3 հա աշնանացան հացահատիկային մշակաբույս, որից 9122.5 հա ցորեն, իսկ 2942.8 հա գարի: Գարնանացան մշակաբույսերի ցանքսը կազմել է 5148.84 հա: Ցանվել են ցորեն, գարի, հաճար, հնդկացորեն, եգիպտացորեն, արևածաղիկ, կտավատ, հլածուկ, սոյա, ոլոռ, սիսեռ, լոբի, առվույտ, կորնգան, եգիպտացորենի սիլոս, կարտոֆիլ, բանջարաբոստանային և բանջարապարենային մշկաբույսեր: Հուլիսի 16-ի դրությամբ շրջանում 5931.4 հա ցորենի տարածքից հնձվել է 8641.1 տոննա ցորեն, միջին բերքատվությունը կազմել է 14.6 ց/հա, գարու 2663.3 հա տարածքից՝ 3447.4 տոննա գարի, միջին բերքատվությունը կազմել է 12.9 ց/հա: Հնձված 54 հա հաճարի ցանքատարածությունից ստացվել է 32.5 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 6.0 ց/հա, 10 հա կտավատի ցանքատարածությունից ստացվել է 2.5 տոննա, իսկ 86.0 հա ոլոռից՝ 18.5 տոննա բերք, վերջինիս միջին բերքատվությունը կազմել է 2.2 ց/հա: Ինչպես տեղեկացրեց մեզ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի գուղատնտես-մասնագետ Գագիկ Գաբրիելյանը՝ մշակաբույսերի բերքատվության ցածրությունը կապված է երաշտի հետ: Նա ավելացրեց նաև, որ բերքահավաքի ընթացքում հացահատիկահավաք կոմբայների և բեռնատար ավտոմեքենաների խնդիր չի եղել, ինչպես նաև Ակնայում բերքահավաքի ողջ գործընթացը վերահսկվում է հրշեջ փրկարարական և կամավորական խմբերի կողմից: Հակահրդեհային անվտանգությունն ապահովելու համար իրականացվում է ամենօրյա հերթապահություն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |