ԱՇՈՏ ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
17.07.2020 17:34 |
Հուլիսի 16-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Հակոբ Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Աշոտ Դադայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար: Հուլիսի 17-ին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն Ասկերանում ներկայացրեց նորանշանակ ղեկավար Աշոտ Դադայանին։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Հակոբ Ղահրամանյանին շրջանի ղեկավարման գործում կայուն և արդյունավետ գործունեություն իրականացնելու համար՝ հույս հայտնելով, որ Հ. Ղահրամանյանը շարունակելու է համագործակցությունը հարազատ շրջանի հետ՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում կաշխատի։ Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ կառավարությանն ու վարչակազմի աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ գործունեության համար՝ հույս հայտնելով, որ շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարը, ով նույնպես արմատներով մեր շրջանից է, կանի հնարավորինը՝ շրջանի առաջընթացն ապահովելու ուղղությամբ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը հաջողություններ է մաղթել Աշոտ Դադայանին շրջվարչակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ տարածքային զարգացման մարմինները բոլոր ուղղություններով միշտ էլ զարգացման անհրաժշտություն ունեն։ -Խնդիրներն այստեղ շատ են և պետք է ընդգծեմ, որ այս պաշտոնը ստանձնում եք այնպիսի ժամանակահատվածում, երբ հանրային բարեկարգման համակարգը կանգնած է արմատական փոփոխությունների առաջ։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենակ չեք լինելու։ Նախարարությունն ու ամբողջ կառավարությունը լինելու է ձեր կողքին։ Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությանը շնորհակալական և երախտագիտական խոսք ասաց Աշոտ Դադայանը՝ իրեն վստահելու և այսպիսի պատասխանատու պաշտոնում նշանակելու համար։ Վարչակազմի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, որ անելու է ամեն հնարավորն ու անհնարինը՝ հասարակության և իշխանության սպասելիքներն արդարացնելու համար։
Աշոտ Էդուարդի Դադայանը ծնվել է 1983թ. սեպտեմբերի 9-ին, Ստեփանակերտում։ 1990-2000թթ. սովորել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան հ. 10 միջնակարգ դպրոցում։ 2000թ. ընդունվել է Երևանի տնտեսաիրաíագիտական համալսարանի ՙԻրավագիտություն՚ բաժինը և այն ավարտել 2007-ին։ 2001-2003թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է հրամանատարության կողմից՝ արժանացել ՊԲ նախարարի շնորհակալագրին։ 2006-2008թթ. աշխատել է ՀՀ-ում գործող ՙԼեյջր Գեյմզ՚ ՍՊ ընկերությունում՝ որպես հսկիչ-մենեջեր։ 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում՝ սկզբում որպես ապրանքաշրջանառութ-յան հաշվառման և հսկողության բաժնի պետ, ապա՝ ՙԳ՚ խմբի ավագ հարկային տեսուչ։ 2010-2011թթ. զբաղեցրել է ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ բաժնի ավագ օպեր-լիազորի պաշտոնը։ Տնօրինել է ՙՄիլենիում Պրոդակշն՚ ՍՊ ընկերությունը։ Որպես Նախագահի թեկնածու մասնակցել է 2020 թվականի մարտին կայացած ԱՀ նախագահական ընտրություններին։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։ |