ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ
20.07.2020 12:16

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Աշոտ Դադայանն այցելեց ոստիկանության շրջանային բաժին և տեղում ծանոթացավ բաժնի աշխատակիցներին։ Վարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը շրջանում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

-Միշտ էլ բարձր եմ գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Մեծ և անգնահատելի էր

ոստիկանության աշխատակցի դերն ու անմնացորդ նվիրվածությունն արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին։ Ճանաչողական այցս հետագա փոխշահավետ համագործակցության նպատակ է հետապնդում, և ես միշտ պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը՝ մեր հասարակության շրջանում կարգ ու կանոնի և օրինապահպանության ուղղությամբ բոլոր ձեռնարկումներում։ Իմ խնդրանքն է բաժնի բոլոր աշխատողներին՝ ծառայության ընթացքում հաշվի առնել բոլոր նրբությունները՝ պահպանելով օրենքի առջև բոլորը հավասար են սկզբունքը՝ միևնույն ժամանակ քաղաքացիների նկատմամբ լինել բարեհամբույր և նրբանկատ,- մասնավորապես նշել է Ա. Դադայանը։

  Ոստիկանության շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանը ողջունելով վարչակազմի ղեկավարի ճանաչողական բնույթի այցը՝ ներկայացրեց բաժնի առջև դրված խնդիրներն ու անելիքները և հավաստիացրեց, որ յուրաքանչյուր աշխատակից պատրաստակամ է կատարելու իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները՝ շրջանում օրինականության պահպանման և կարգ ու կանոնի  ամրապնդման ուղղությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ




 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter