ՄԻՏՎԱԾ՝ ՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ |
31.07.2020 17:59 |
Խորհրդակցությունը վարում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը: Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ խորհրդակցության նպատակը շրջանի զարգացման ռազմավարական ծրագիր մշակելն է, որի մասին կարգադրություն է ստացվել ԱՀ նախագահի աշխատակազմից, և այն պետք է ներկայացնել սեղմ ժամկետում: Ա.Դադայանը կարևոր համարելով այդ գործընթացը՝ շեշտեց, որ շրջանի զարգացման ռազմավարությունը կնպաստի համայնքներում առկա հիմնախնդիրների լուծմանը և շրջանի հետագա զարգացմանը: Ծրագիրը կունենա երկարաժամկետ զարգացման հեռանկարներ ու ուղղություններ` հիմնվելով առկա իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Ռազմավարական ծրագիրը տարածքային զարգացման բոլոր ուղղությունները կմիավորի և հստակ ճանապարհային քարտեզ կստեղծի շրջանի տարածքային զարգացման քաղաքականության համար: <<Ամեն ինչ արվում է մեր ժողովրդի, նրանց բարեկեցության և ապրելակերպը դեպի դրականը փոխելու համար: Կարծում եմ՝ կարճ ժամկետում կկարողանանք կազմել այդ ծրագիրը՝ մեկ առ մեկ անդրադառնալով բոլոր բնագավառներին: Հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կներկայացնի համապատասխան ոլորտի իրական պատկերը, մտահոգող հարցերը և իր առաջարկությունները: Հորդորս է՝ ծրագրի մշակմանը մոտենալ ամենայն լրջությամբ պատասխանատվությամբ>>.-ասաց շրջվարչակազմի ղեկավարը: Ապա՝ որպես ուղղորդող օրինակ, ներկայացվեց ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության ծրագիրը: Վերջում շրջվարչակազմի ղեկավարը տվեց հստակ հանձնարարականներ՝ պատասխանելով ներկաների հուզող հարցերին և լսելով նրանց առաջարկները: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |