ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
02.12.2020 16:52 |
Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ նախօրեին հանդիպել է շրջանի գյուղատնտես-մասնագետների հետ, նրանց տվել համապատասխան հանձնարարականներ և պահանջել ցուցաբերել հետևողական վերաբերմունք կատարվող աշխատանքների վերաբերյալ: Աշնանացանը կարող է իրականացվել թե՛ սեփականաշնորհված, թե՛ վարձակալական հիմունքներով կամ ուրիշի սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Կարևորն այն է, որպեսզի տվյալ համայնքում կատարվի աշնանացանը և ստացված սերմացուն լրիվությամբ ցանվի: Կան նաև հիմնարկներ, որոնք զբաղվում են հողագործությամբ և նույնպես ընդգրկված են այդ ցուցակներում: <<Այսօր մեր հիմնական խնդիրն աշնանացանի կատարումն է, և հավաստիացնում եմ՝այդ ամբողջ աշխատանքներն ամենօրյա վերահսկողության տակ են լինելու բաժնի կողմից: Կազմակերպելու ենք շրջայցեր, ճշտելու և համոզվելու, որ համայնքներում ըստ ներկայացված հայտերի կատարվել է աշնանացանը>>,- նշեց Արվիդ Ղուլյանը: Գյուղբաժնի վարիչի խոսքով բաժնի առջև ծառացած է նաև մեկ այլ խնդիր՝ կապված համայնքների վարչական տարածքներում հողատարածքների ճշտման հետ: Շրջանի 42 համայնքներից 22-ում փոփոխություններ չեն եղել, 8 համայնք իրենց վարելահողերով մեր վերահսկողությունից դուրս են, միևնույն ժամանակ 12 համայնքներում ևս կան փոփոխություններ: Այսօր մեր խնդիրն է հստակ ունենալ շրջանի վարելահողերի քանակը: Արվիդ Ղուլյանը նշեց նաև, որ բոլոր համայնքների ղեկավարները տեղեկացված են աշնանացանի հետ կապված կարգին և կարող են զբաղվել սերմերի ու վառելիքի ձեռքբերմամբ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |