ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է |
10.12.2020 14:40 |
Պատերազմական գործողությունների հետևանքով Ասկերանի շրջանի, ինչպես նաև այլ բնակավայրերի տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու համար Ասկերանի շրջվարչակազմում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն և գրանցում: Այսօրվա դրությամբ շրջվարչակազմ է դիմել ու գրանցվել 607 ընտանիք: 283 ընտանիք արդեն իսկ վարձակալել է ժամանակավոր բնակելի տներ շրջանում, ինչպես նաև շրջանից դուրս: Ասկերանի շրջանում տեղավորվել է 172 ընտանիք: Նշենք, որ շրջանում ժամանակավոր կացարաններով ապահովված և բնակություն հաստատած բնակիչների համար նախապատրաստվում և կազմվում են բնակելի տների վարձակալության եռակողմ պայմանագրեր` շրջվարչակազմի, սեփականատիրոջ և ժամանակավոր բնակություն հաստատող անձանց միջև: Ներկա դրությամբ կազմվել են շուրջ 80 պայմանագրեր: Տեղահանված բնակչությանը տրվում է հումանիտար օգնություն, որի մեջ մտնում են սնունդ, կենցաղային անհրաժեշտության ապրանքներ: Նշենք, որ շրջվարչակազմում աշխատանքներն իրականացվում են առանց հանգստյան օրերի, քաղաքացիների հետ տարվում են նաև համապատասխան բացատրական աշխատանքներ, տրվում են ուղղորդումներ: Ա.Դավթյան |