ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ… |
16.12.2020 14:55 |
Մեզանից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, թե ինչպիսի անգնահատելի աշխատանքներ են իրականացվել թիկունքում պատերազմի օրերին: Մեր շարքերում գտնվել են մարդիկ, ովքեր անտեսելով ամեն մի վտանգ` իրենց վրա են վերցրել զինվորին ու բնակչությանն աջակցելու մեծ առաքելությունը: Ասկերան շրջկենտրոնում հաց թխելու սուրբ գործի համար Էրիկ Գաբրիելյանին և Մհեր Աղաջանյանին անմիջապես միացել են կամավորականներ, որոնց անունները տեղին ենք համարում շեշտել ու ասել. -<<Մենք շնորհակալ ենք ձեզ>>: Յուրաքանչյուրս բարձր ենք գնահատում Մարգարիտա Աղաջանյանին, Իննա Հարությունյանին, Մելանյա Առուշանյանին, Անժելա Հակոբջանյանին, Իրինա Գրիգորյանին, Մհեր Մարկոսյանին, Լուսինե Աղաջանյանին, Ալլա Արզումանյանին, Միրա Հայրապետյանին, Նաիրա Իսրայելյանին, Մարինե Աղաջանյանին, Ռենատ Հայրապետյանին, Վրեժ
Սարգսյանին, Սարգիս Միքայելյանին, Սվետլանա Առաքելյանին, Արսեն Ամիրյանին, Արտուր Մինասյանին, Կարեն և Նունե Գրիգորյաններին: Առաջնագծի զինվորի, տարբեր բնակավայրերից տարահանված և ժամանակավոր Պատարայի և հարակից համայնքներում ապաստանված բնակչության համար օր ու գիշեր հաց էին թխում նաև Պատարայի կամավորականները, որոնց թվում կային նաև տարահանված բնակիչներ: Հակոբ Թևոսյանի գլխավորությամբ այդ գործն իրականացնում էին Անուշ Սարգսյանը, Թերեզա Խաչատրյանը, Լիանա Թևոսյանը, Նոնա Թովմասյանը, Լուսինե Խաչատրյանը, Նոնա Սարգսյանը, Արսեն Թևոսյանը, Էլմիրա Ղահրամանյանը, Լիանա Գասպարյանը և Կառլեն Խաչատրյանի ողջ ընտանիքը: Հիրավի, թիկունքում կատարվել են նաև բազում այլ աշխատանքներ, որոնք մեծ դեր ու նշանակություն են ունեցել առաջնագծի և այնտեղ հերոսաբար կռվող տղաների համար: Եվ այն նվիրյալները, ովքեր իրականացրել են դրանք, կշարունակեն տեղ գրավել մեր էջերում և հուսանք, որ մի գեղեցիկ օր կհյուսվի նրանց պատմությունը … Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|