ՄԱՂԹԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
30.12.2020 11:09

Պայծառ ու վառ լույսեր սիրուն,

Դրսում ձմեռ, ներսում գարուն,

Նորից անհոգ խինդ ու ծիծաղ,

Նորից երգեր, դեմքեր ուրախ…

Հենց այդպիսին էր տրամադրությունը ԱՀԱԸ և ԿՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Վաղ առավոտյան երեխաները տոնական հանդերձանքով և վառ տրամադրությամբ եկան մանկապարտեզ: Գիտեին, որ այսօր ուրախ օր էր սպասվում իրենց:  Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասված տոն է հատկապես մանուկների համար: Փոքրիկները թեև շատ ուրախ էին, սակայն նրանց աչքերի մեջ մի տեսակ փոփոխություն, տագնապ ու սպասելիքներ կային: Երեխաները հանդես եկան գեղեցիկ երգերով ու պարերով: Նրանց էր միացել նաև խմբի դաստիարակ Իննա Հարությունյանը, ով իր հոգու ողջ ջերմությունը հաղորդում էր սաներին: Շուտով ժամանեց հանդեսի գլխավոր հերոսը՝ Ձմեռ պապիկը: Երեխաները շուրջպար բռնեցին Ձմեռ պապի հետ տոնածառի շուրջը և հանդեսի վերջում  նվերներ ստացան ձմեռ պապիկից: Միջոցառման հանդիսատեսը փոքր խմբի երեխաներն էին, նրանք անչափ ուրախ դիտում էին իրենց համար նախապատրաստված ելույթները:

Ողջունելով ներկաներին՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը շնորհավորեց գալիք տոների առթիվ և փոքրիկներին խաղաղություն մաղթեց:

Թող կործանվի չարը բոլորիս սրտերից, և բարին բուն դնի մեր սրտերում: Սիրենք, ժպտանք, ապրենք…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Անահիտ ԴԱՎԹՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter