ԹՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
08.01.2021 15:13

Մի քանի օրից կթերթվի պատմության հերթական էջերից մեկը, և մենք բոլորս միասին կթևակոխենք նոր՝ 2021 թվականը: 2020 թվականը կմնա անցյալում և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի ինչպիսի գնահատական տալ այդ տարվան:

Դառը հիշողություններով հանդերձ, ես կցանկանայի, որպեսզի նոր տարում մեր ժողովուրդն ապրի հանգիստ ու խաղաղ: Համոզված եմ՝ մեր հաստատակամության ու միաբանության շնորհիվ կկարողանանք հաղթահարել այս ծանր իրավիճակը ևս, քանզի հայը միշտ էլ ուժեղ ու անսասան է եղել:

Ցավոք, պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ են անցել մեր շրջանի ութ համայնքներ: Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի Մոշխմհատի, Արմենակավանի և Ուղտասարի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ուսումը շարունակում են շրջանի, ինչպես նաև հանրապետության տարբեր կրթօջախներում:

Այժմ շրջանում գործում են 30 հանրակրթական դպրոցներ, որոնցից 20՝-ը միջնակարգ են, 6-ը՝ հիմնական, իսկ 4-ը՝ մասնաճյուղ: Որոշակի հանգամանքներից ելնելով՝ դեռևս դասընթացները չեն սկսվել Շոշի, Սզնեքի միջնակարգ և Փառուխի, Սառնաղբյուրի մասնաճյուղ դպրոցներում: Հուսանք, որ 2021 թվականին կկարգավորվեն այդ խնդիրները:

Շրջանի ղեկավարության, ինչպես նաև բաժնի ուշադրության կենտրոնում են առանց աշխատանք մնացած մեր ուսուցիչները, որոնք հնարավորության սահմաններում, անպայման աշխատանք կստանան:

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ապահով:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի

ԿՍ բաժնի վարիչ Կառլեն ՄԱՅԻԼՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter