ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՐՈՍՆԵՐԻՆ. ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆՄԱՀ Է. ՍԵՐԳԵՅ ԲԱՐՍԵՂՅԱՆ
04.02.2021 16:31

ՍԵՐԳԵՅ ԱՐԹՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ (ՀԱԼԱԼ). Երևանի Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ուսանող։ Հերոսը ծառայել է Ջաբրայիլի զորամասում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ նենգ ու ստոր թշնամին անցել է լայնածավալ հարձակման, Հալալը (Սերգեյի մականունն էր, որը տվել է նրան հրամանատարը) կանգնած էր դիրքերում։ Նա իր զինակից ընկերների հետ պահել է դիրքերը չնահանջելով ոչ մի քայլ … Իսկ երբ զոհվեց դիրքի հրամանատարը՝ Սերգեյը նրան փոխարինեց։ Փրկել է տասնյակ կյանքեր, առանց երկմտելու նետվել ամենաթեժ կետեր՝ վիրավորներին ցուցաբերելով առաջին օգնություն, այնուհետև իջեցրել դիրքերից և տեղափոխել ավելի անվտանգ վայր։ Երեք անգամ հայտնվել  է շրջափակման մեջ և հնարամտության   շնորհիվ կարողացել է դուրս բերել մարտական ընկերներին և վիրավորներին։ Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Նարինջ կոչվող բարձունքում՝ հարազատների և նրան բոլոր ճանաչողների սրտերում թողնելով խորը, անբուժելի, ամեն օր արյունահոսող վերք։ Աստված հոգիդ լուսավորի հերո՜ս…

Սերգեյ Բարսեղյանը ծնվել է 2001թվականի հունվարի 12-ին՝ Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի N 7 դպրոցը։ Գերազանց ավարտելով բժշկական քոլեջը՝ ընդունվել է Երևանի Պետական բժշկական համալսարանը։ Անչափ շատ էր սիրում սովորել, իմանալ և ձգտել ավելիի, արտակարգ տիրապետում էր անգլերեն լեզվին։ Զբաղվում էր սպորտով։ Մեծ հաջողություններ էր գրանցել բռնցքամարտում՝ նվաճելով 1 տեղի համար նախատեսված գավաթը։ Ուսումնատենչ երիտասարդը,սակայն սիրած մարզաձևով թողեց զբաղվելը՝ ավելի կարևոր առաքելության էր պատրաստվում՝ կյանքեր փրկելու։ Նա պիտի նշանավոր բժիշկ դառնար։ Ավա՜ղ…

2020թ. հուլիսի 15-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Պատվով և պատրաստակամորեն էր կատարում հրամանատարության առաջադրանքները՝ արժանանալով վերջիններիս սիրուն և ծառայակից ըներների հարգանքին։ Թշնամու կողմից սանձազերծված պատերազմն իր հորձանուտն առավ ամենանվիյալներին և անմահացրեց՝ մեր սրտերում թողնելով անասելի ցավ, անբուժելի վերք։ Մեր հերոսները հաղթեցին մահվան և գնացին միանալու Հայրենիքի ազատության մարտիկների աստղաբույլին…

Սերգեյը պարզ, ընկերասեր, ծնողասեր, հայրենասեր երիտասարդ էր, շրջապատի սիրտը։ Տան առաջնեկն էր, ունի քույր և փոքր եղբայր։

Հիշատակդ հավերժ է ՍԵՐԳԵՅ ԲԱՐՍԵՂՅԱՆ…

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter